Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԹԵ ԻՆՉԻ ԱՆԿԱԽԱՆԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՐ

11:47, cuma, 08 aralık, 2017
ԹԵ ԻՆՉԻ ԱՆԿԱԽԱՆԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՐ
    

՝՝Հայրենիք՝՝ ու ՝՝պետություն՝՝ բառերը բացառապես արաղով լի սեղանների շուրջ հարբած ուղեղով ասող, բայց սեղաններից դուրս ոչ մի կերպ չհիշող ու չխոսացող հայ ամբոխը ձկան չափ էլ ուղեղ չունի: Էդ ուղեղը աշխատելա մենակ էն ժամանակ, երբ խոսքը վերաբերելա փողին՝ սրանից նրանից փող հանգանակելուն, որը նմանվելա ընդամենը ամենամյա ողորմահավաքների: Պտի հասկանալի ըլներ, որ 26 տարիներ շարունակ նման կառավարում ու էլիտա ունենալու դեպքում հաջորդ ու հետագա տարիներից որևէ ակնկալիք չպետքա ըլնի: Չի կարա սպասվի, քանզի ամեն բան դրվածա համակարգային ձևով՝ լափելու, գռփելու, անպատժելիության հոգեբանական հիմքերի վրա՝ չնայած նրան, որ հազար տեսակ օրենքներ են գրել, ընդունել՝ սահմանադրությունից մինչև ամուսնաընտանեկան իրավունք:

Վերջին քսանհինգ տարվա մեջ մենք անհուսալիորեն պարտվում ենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային քաղաքականության, ռազմական ու դիվանագիտական բնագավառներում: Մեզ մնացելա մենակ մի բան. հայտնվել լոցման ձկան կարգավիճակում ու քարշ գալ ուժեղի հետևից, որ այլ գիշատիչներ մեզ կուլ չտան:

Բայց արի ու տես, որ մեր քաղաքական կաշառված կեղծ ղեկավարությունը գործումա Դաշնակցականներին բնորոշ երկակի ստանդարտներով՝ փորձելով ժպտալ ու պարել մեկ Ռուսաստանի, մեկ՝ Արևմուտքի առաջ: Սա անլուրջա ու ոնց որ անցյալ դարի քսանականների լավ բանի չհանգեցրեց, ըտենց էլ առաջիկայում լավ բանի չի տանելու: Էրկու աստծու ծառայել հնարավոր չի ու չի կարելի: Պտի հասկանանք, որ գործ ունենք դարերով դիվանագիտության ու ռազմի մեջ թրծված կայսերական ավանդույթներ կրող կողմերի հետ, որոնք կարող են մեկմեկու հետ պայմանավորվել, այնինչ Հայաստանը իրանից որևէ ռեալ բան չի ներկայացնում: Եվրոպային մենք պետք էկանք էն ժամանակ, երբ պետքա օգտագործվեյինք Ռուսաստանի դեմ: Տեսանք, թե ոնց երբեք խոստում չտվող ու ոչ մի պարտավորություն չվերցնող անգլիացիները ոնց վարվեցին մեր հետ: Հաջողությունը սիրումա մենակ ուժեղներին ու խիզախներին: Անգլիացիները ուժի ու խիզախության համադրությունը շատ ճիշտ ու համապատասխան են հասկանում:

Երբ եվրոպացիները տեսան, որ Ռուսաստանը վերածնեց իրա երբեմնի ռազմաքաղաքական ու տնտեսական հզորությունը ու համոզվեցին, որ կործանվողը չի, թքեցին հայի, Հայաստանի, իրանց իսկ կողմից ստորագրած բայց չվավերացրած պայմանագրերի վրա: Եվրոպան ուժեղի հետ կռիվը չդադարեցրեց, այլ ընդամենը հետաձգեց մինչև հաջորդ ռաունդ: Իսկ հաջորդ ռաունդի համար նորից կճարվեն իրանց հիմար անցյալից ոչինչ չսերտած ազգերը, որոնք նորից կօգտագործվեն նույն նպատակների համար, իսկ վերջում՝ կբրախվեն: Հայերին նորից օրինաչափորեն նույն հեռանկարա սպասվում:

Էսօր Արևմուտք - Ռուսաստան կռվի հերրթական ռաունդնա, որդեղ Հայաստանը նորից խաղումա Եվրո - ամերիկյան քաղաքակրթության գիշատիչ տերերի ձեռը իրա հիմար խելքին հատուկ գործիքի դերը: Հայկական հիմար կողմը գործը հասցրելա նրան, որ անգամ համարձակվումա տարբեր կերպ ակնարկել Ռուսաստանի՝ որպես ուժեղի ու պաշտպանի ռազմա - քաղաքական աջակցությունից հրաժարվելու մասին ու դրանով վաստակումա արդեն Ռուսաստանի կողմից տեղ - տեղ էրևացող անվստահությունը, որոշ դեպքերում նույնիսկ՝ թշնամանքը:

Վերջը լավ ըլնի, թեև հայի համա ցանկացած վերջ, որը վերաբերումա ինքնիշխանություն կոչվածին, երբևէ լավով չի ավարտվել:


    
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     08.12.2017
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7270 | 0 | 0
Facebook