Կաթոլիկ եկեղեցին՝ սնոտի մոլեռանդության զազրելի գործոց նախաձեռնող
Հռոմի Ինոկենտիոս 8-րդ պապը, ներկայիս Գերմանիայի Հռենոսյան երկրամասի հերետիկոսների ու «կախարդներ» -ի դեմ պայքար ծավալելու նպատակով, 1484 թվականի դեկտեմբերի 5-ին հրապարակել է «Summis desiderantes affectibus» («Բարձրագույն բորբոքմամբ մղված») խորագիրը կրող Կոնդակը: Պաշտոնապես ընդունելով վհուկների գոյությունը՝ պապն այս փաստաթղթով, փաստորեն, ամբողջ կաթոլիկ աշխարհում վհուկների որսի մեկնարկն է տվել:
Կոնդակն ինկվիզիտորներին (հավատաքննիչ) ամենաընդարձակ լիազորություններ էր տալիս կախարդության ու մոգության դեմ պայքարում: Կասկածելիներից անհրաժեշտ ցուցումները կորզվում էին տանջաքննությամբ, կտտանքների միջոցով, իսկ «մեղավորները», կամ կախարդ ճանաչվածները խարույկ էին բարձրացվում: 1489 թվականին լույս է տեսնում գերմանացի վանականներ Յակով Շպրենգերի և Հենրիխ Ինստիտորիսի՝ դևերի գոյությունը «հիմնավորող» և վհուկների հետապնդման եղանակներ առաջարկող «Վհուկների կռան» գիրքը, որը մի քանի տասնամյակ շարունակ ինկվիզիտորների համար հրահանգ-ուղեցույց է ծառայել կախարդների, վհուկների ու մոգերի դեմ պայքարում: Պապը վերոհիշյալ հոգևորականներին է կարգում վհուկների դեմ պայքարի գլուխ ու իր «սիրելի որդուն» ՝ մագիստրոս Յոհան Գրեմպերին ուղարկում է նրանց օգնության: Վհուկների դեմ պայքարոմ ինկվիզիցիային խոչընդոտողները բանադրվել են ու հեռացվել եկեղեցուց: Պապական Կոնդակից մեկ տարի անց Հռենոսի երկրամասի քաղաքներում բազում մարդիկ են մահապատժի ենթարկվում (միայն Վորմս քաղաքում 85 մարդ է ողջակիզվում խարույկի վրա): |
Abone ol ve malalelerin yayınla: