Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

13:38, pazar, 03 aralık, 2017
ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
    
    

ՀՈԳՆԵԼ ԵՆՔ
     Հոգնե՛լ ենք...
     Հույսի ճանապարհները փակել եք վաղուց,
     Հոգնե՛լ ենք՝
     Թոշնած արահետների միջով անցնեուց,
     Հոգնե՛լ ենք՝
     Ամպոտ մեր հին օրերը զուր կարկատելուց,
     Հոգնե՛լ ենք՝
     Բախտի չար կատակների չարամտելուց:
     Հոգնե՛լ ենք՝
     Դաժան, բիրտ օրենքների խաղարկումներից,
     Հոգնե՛լ ենք՝
     Հային մուրացկան դարձրած անհոգի հայից,
     Հոգնե՛լ ենք՝
     Ցավի քամահրանքը արհամարհելուց,
     Հոգնե՝լ ենք՝
     Խոսքի անարժեք գինը արժեվորելուց:
     Հոգնե՛լ ենք՝
     Ազգի տխրամաշ հուշը հողմահարելուց,
     Հոգնե՛լ ենք՝
     Անվերջ կարմիր գծերով մեզ թալանելուց,
     Հոգնե՛լ ենք՝
     Թշվառ, թոշակիկներով անվերջ խաբվելուց,
     Հոգնե՛լ ենք՝
     Հողմի փոթորիկներին դիմակայելուց:
     Հոգնե՛լ ենք՝
     Անօրեն, անկուշտ թալանի վկան լինելուց,
     Հոգնե՛լ ենք՝
     Հոգնե՜լ, հոգնե՜լ վերջապես քամահարվելուց, -
     Ու թալանվելուց…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4730 | 0 | 0
Facebook