Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ԻՐԻԿՆԱՄՈՒՏ

13:44, cumartesi, 02 aralık, 2017
ԱՆԱՀԻՏ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ԻՐԻԿՆԱՄՈՒՏ
     000
     Գայթակղիչ մի նրբագեղությամբ
     Պարուրվեց քնքուշ իրիկնամուտը:
     Ինչպե՞ս թաքցնեին
     Աստղերն իրենց տենչանքն ու հուրը
     Եվ ինչպե՞ս վայելեին դյութանքը այն,
     Թե որ չպատռեին շղարշող մութը:
     Լուսինն իր վավաշոտ հայացքով էր
     Փորձում վեր առնել
     Գոլ մթնշաղի քղանցքի տուտը,
     Տեսնել գեղուհու ծունկը մարմարե,
     Մինչդեռ ինքն էր ու իր վայելքը.
     Մեղկ հմայքներով էր զուգում իրեն
     Իրիկնամուտը:
     Հորիզոնում բույլ կրակի ցոլքեր
     Պարանոցին էին մեղսորեն փարել,
     Ու դեռ գիշերվա մահիճը պիտի
     Ինքը հարդարեր,
     Ցողեր եթերային անո՜ւշ բույրով,
     Եվ զեփյուռը դեռ պիտի այցի գար
     Քնքշանվաղ իր համբույրներով,
     Իսկ գիշերը...Օ՜...Երևույթ չքնաղ,
     Յուր հրաշագեղ դյութանքներով լի.
     Այն գալու էր մի վեհաշուք քայլքով
     Ու բացելու էր
     Խորի՜ն խորհուրդները անմեկնելի...
     Ա. Տ.
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4804 | 0 | 0
Facebook