Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ

23:02, cuma, 01 aralık, 2017
ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ


     """"""""""""""""""""""""
     ՖԱՆՏԱՍՄԱԳՈՐԻԱ

Է՞լ ինչ պատահեց, որ օտարացար
     ինքդ քեզանից, վարքի չափն անցար,

դարձար խամաճիկ սեփական բախտի,
     դուռն էլ կողպեցիր կանչող դրախտի,

անփառունակդ, մնացիր դրսում,
     ուր ամեն ոք է ինքնակամ մրսում,

արհամարհվեցիր՝ կամքի չափն անցած,
     թռար անդունդով՝ առուն չտեսած,

լուռ բոբիկացար ու թարս նայվեցիր,
     քո իսկ ոչնչով խենթ հմայվեցիր,

չառար, բայց տվիր բախտին արժանին,
     հանգեցիր տխուր ճամփաբաժանին,

ծուռ գնաց խոփդ, հերկդ կարոտով
     չմխիթարվեց, կրկին ամոթով,

վերամբարձությամբ փափագդ բեկած՝
     պաշարվեց ոգիդ, հոգսդ փուլ եկավ,

տակը մնացիր սեփական փառքի,
     օտարված ձիու նման էլ կառքի

հետեւից ես լուռ նայում տխրամած,
     սրբազան թանդ մածուն է քամած․․․

Դեկտեմբերի 1, 2017 թ․, Լոս Անջելես։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4030 | 0 | 0
Facebook