Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Համագործակցության հեռանկարների քննարկում՝ ԵԽ գործընկերների հետ

11:01, perşembe, 30 kasım, 2017
Համագործակցության հեռանկարների քննարկում՝ ԵԽ գործընկերների հետ

Նոյեմբերի 28-ին համագործակցության նոր հեռանկարներին առնչվող հարցեր քննարկելու նպատակով Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները՝ Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանը (Ստրասբուրգ), Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության ծրագրի համակարգող Մարիա Օրեշկինան (Ստրասբուրգ), հայաստանյան ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը (Երևանյան գրասենյակ):
     Հյուրերին ընդունեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Հանդիպմանը ներկա էին Ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը, Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:
    
    

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ մշակված և Ակադեմիայի ուսուցման ծրագրում ներդրված ու հաջողությամբ իրականացվող չորս դասընթացները, որի արդյունքում վերապատրաստվել է 646 քննիչ:
    
    

Սերգեյ Առաքելյանը գործընկերներին ներկայացրեց նոր առաջարկներ, մասնավորապես՝ նոր մոդուլի մշակում, հատուկ մեթոդական ձեռնարկների կազմում, դասընթացավարների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպում, առաջատար կառույցների համապատասխան մասնագետների հրավիրում և այլն: Ռեկտորն իր խոսքում հատուկ շեշտեց, որ արդյունավետ կլինի այնպիսի ձեռնարկների կազմումը, որոնցում համադրված կլինեն և՛ տեսական, և՛ պրակտիկ նյութեր: Հյուրերի համար հետաքրքրական էր նաև հեռաուսուցման նոր փաթեթների մշակման առաջարկը՝ հաշվի առնելով այդ առումով Ակադեմիայի արդեն իսկ ունեցած փորձը, մեթոդաբանությունը, նորարարական մոտեցումները:
    
    

Հյուրերը ողջունեցին հնչեցված առաջարկները և վստահեցրին, որ դրանք կքննարկվեն ու կներառվեն հաջորդ տարիների գործողությունների ծրագրում՝ համատեղ իրականացման նպատակով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3371 | 0 | 0
Facebook