Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

21:12, çarşamba, 29 kasım, 2017
ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

ԵՐԱԶԻ ԱՆԱՏՈՄԻԱ

Երազիս գառները տարել էի սարը,
     մի մեծ օձ կծեց ինձ,
     լացելով պատմում էի տատիս,
     ցույց տալիս ոտքս
     շփելով տեղը կծածի:
     - Երազները սուտ են, այ բալա,
     ասում էր տատս ու ծիծաղում:
     - Քո երազներն են սուտ,
     ասում էր պապս լուրջ ու անժպիտ:
     -Երազիս դու մեռել էիր,
     ասում էր տատս ու ժպտում հաղթական,
     - Հա, մեռնեի, կպրծնեի,
     ասում էր պապս մանգաղը սրելով:
     - Էդ քո երազներն են ճիշտ, իմը սու՞տ,
     հարցնում էր տատս, ժպտալով հարցական,
     - Հա, ասում էր պապս, քոնն են սուտ,
     բահն ու գերանդին ուսին դնելով:

...Տարիներն անցել,
     տատս ու պապս էլ երազ են դարձել,
     իսկ ես ողջ կյանքում որքան ջանացել,
     իմ երազներից բան չեմ հասկացել:
     Հիմա մեծացել, ինքս եմ պապ դարձել,
     բայց միևնույնն է, նույնն եմ մնացել,
     երազներ պես-պես գալիս են գնում,
     իմ կյանքն էլ, ես էլ
     միշտ նույնն ենք մնում:

...Այս գիշեր կրկին ես երազ տեսա,
     մի օձի ձագ էր կրծքիս թպրտում...

Սամվել Սևադա

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3889 | 0 | 0
Facebook