Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Համերգ.որը երկար է հիշվելու

16:59, cumartesi, 25 kasım, 2017
Համերգ.որը երկար է հիշվելու

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահի բեմում համատեղ համերգով ելույթ ունեցան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝Վիզան, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն:


     Այսօր Հայաստանում Սեպուհ Սիմոնյանին առավելապես գիտեն Սիրուշոյի հետ դուետի շնորհիվ, սակայն երգիչը բավական լուրջ երաժշտական կարիերա ունի ԱՄՆ-ում։Ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր Սեպուհ Սիմոնյանը իր առաջին երաժշտական խումբն ունեցել է դեռ 15 տարեկանում։
    
Այն հարցին, թե ինչն է ներշնչում ստեղծագործելուն Sebun պատասխանեց.
     «Բնությունը, երկիրը, Արցախյան պայքարը և սերը դեպի հայ ժողովուրդը։ Հայը պետք է կարողանա պահել իր մշակույթը, կրոնն ու գիրը։Ես եկել եմ Հայաստան իմ ընտանիքի հետ, այս անգամ պատրաստվում եմ երկար մնալ և իմ որդուն կնքել իմ հայրենի հողում։Ծրագրերի մասին դեռ չեմ կարող հստակ խոսել, միայն գիտեմ, որ ցանկանում եմ համագործակցել հայ երիտասարդ երաժիշտների հետ»:

Համերգը սկսեց Սեբուն՝իրեն հատուկ ոճով, հանգիստ ու պարզ: Սեպուհ Սիմոնյանը համատեղ ելույով հանդես եկավ Սիրուշոյի հետ իրենց նոր երգով, ինչպես նաև այս ամառ մեծ հիթ դարձած Vuy Aman-ով:
    

«Այսօր որակյալ երաժշտության պակաս կա, և կարծում եմ Սեբուն իր չափով լրացնում է այդ պակասը: Ես ուրաղ եմ, որ Սեբուն Հայաստանում է: Ուրաղ եմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի շփվելու նրա հետ: Ուրաղ եմ, որ համագործակցում եմ այդպիսի մեծ ու տաղանդավոր երաժիշտի հետ: ԵՎ հույս ունենք, որ միասին կշարունակենք նոր երգեր ձայնագրել» , -նշեց Սիրուշոն:
    
    

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ դիմավորեց նաև «VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբին: Խումբ, ովքեր իրենց բնութագրում են «Ուղեգիր դեպի երաժշտական աշխարհ, ուր միաձուլվում են սոցիալականը, մշակույթայինը ու հոգևորը։Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտությանը բնորոշ բազմաթիվ տարրերով, այդ թվում հայկական դուդուկի հնչյուններով։Սա դուդուկի յուրօրինակ միաձուլումն է ամերիկյան POP երաժշտությանը» ։

Այն հարցին, թե ինչպիսի սպասելիքներ ունեն հայ հանդիսատեսից «VIZA» խմբի անդամներից մեկը նշեց, - «Սպասելիքները հայ հանդիսատեսից շատ մեծ են: Հայերը մեզ շատ են սիրում, ինչը մեզ պարտավորեցնում է ավելի լավ ելույթ ունենալ»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5573 | 0 | 0
Facebook