Համեղ ընդմիջում՝ որտեղ էլ լինես: Սա Սոլակ համայնքի տոնավաճառին ներկայացված Տի-Վի-Էս ապրանքանիշի կարգախոսն է:
«Մենք արտադրում ենք պոպկորն, արեւածաղկի սերմեր, փոխինձ: Կարծում ենք՝ մեր արտադրած ապրանքն ավելի մատչելի է ու էկոլոգիապես ավելի մաքուր», - նշեց ապրանքանիշի ներկայացուցիչ Վահե Սիմոնյանը:
Հարցին, թե ինչ խնդիրների են բախվել արտադրանքը թողարկելիս, երիտասարդ ձեռնարկատերը պատասխանեց, որ դժվարությունները հիմնականում կապված էին տարրաների ձեռքբերման հետ: Իսկ ինչ վերաբերում է սննդին, խնդիրներ չառաջացան, քանի որ ամեն ինչ հնարավոր եղավ ձեռք բերել գյուղից:
Նշենք, որ նոյեմբերի 11-ին Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կազմակերպվել էր տոնավաճառ, որն անցկացվեց Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ի Ձեռնարկատիրությունը երիտասարդների համար և կանանց մասնակցությունը ծրագրի շրաջանակներում: Տոնավաճառին երեք համայնքների՝ Սոլակի, Բջնիի և Քաղսիի երիտասարդները ներկայացրին իրենց արտադրած ապրանքները: