Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեր հաջողությունների տրամաբանական շարունակությունը

12:04, çarşamba, 08 kasım, 2017
Մեր հաջողությունների տրամաբանական շարունակությունը
     Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա դասարանի աշակերտ Հրանտ Հարությունյանը Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի IV կարգի մրցաշարում աչքի է ընկել իր բարձր արդյունավետությամբ ու վարպետությամբ և գրավել առաջին պատվավոր տեղը:
     «Ինձ դուր է գալիս շախմատ խաղալը, այն հանգիստ սպորտաձև է: Շախմատում ինձ գերում է տրամաբանությունը: Ես վստահ եմ, որ դառնալու եմ հայտնի շախմատիստ»:
     Վստահ ենք, որ Հրանտ Հարությունյան անունը դեռ կհնչի բարձր մրցասպարեզներում:
     IIIբ և Vա դասարանի աշակերտներ Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը Եղեգնաձորում կայացած կարատեի բաց առաջնությունում զբաղեցրել են I և III տեղը:
     Նրանց կարգախոսն է. «Երբեք չվախենալ դժվարություններից, իսկ հանդիպելու դեպքում՝ չընկճվել, այլ ավելի ոգևորությամբ շարժվել առաջ» ։
     Այո, որոշ մարդիկ երազում են հաջողության հասնել, մյուսներն էլ արթնանում են ու սկսում աշխատել երազանքն իրականացնելու ուղղությամբ:
     Շնորհավորում ենք ձեզ, մնացե՛ք այդպիսին, մի՛շտ զարմացրեք, մի՛շտ հիացրեք:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3047 | 0 | 0
Facebook