Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՐՑԻ « ՑԱՎՈՏ ԼՈՒԾՄԱՆ» ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

06:05, pazartesi, 30 ekim, 2017
ՀԱՐՑԻ « ՑԱՎՈՏ ԼՈՒԾՄԱՆ» ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

Իզուր չի ԱՄՊ մեջ գործող Հանրապետական կուսակցության սիմվոլը հանդիսանում փիղը: Հավանաբար, ամերիկյան «դեմոկրատիա» կոչվածի սկզբունքները գրվածա հենց փղի ոռին, որի գլխավոր ռազմա - քաղաքական դրույթը ասումա. «Ուժեղների համար միշտ նպատակահարմարա որոշումներ կայացնել թույլերի փոխարեն»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել էր դեռևս էս տարվա օգոստոսին ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնական կետերը: Էսօր Սերժի հայտարարությունը հարցի «ցավոտ լուծման» մասին ըստ էության վերաբերում են հենց էդ կետերի բովանդակությանը, որով հայության 25 - ից ավել տարի կրած զոհերը, ամեն տեսակ զրկանքները անխնա ու դաժան ձևով են զրոյացվում:

Թեև, հանուն ճշմարտության, պտի խոստովանենք, որ որևէ մի համանախագահ կամ կողմ էս հարցի ցավոտ կարգավորման մեջ մեղավորություն չունի: Մեղավորը ու պատասխանատուն բացառապես ՀՀ - ում իշխանությունը զավթած հանցախումբնա, որը զինադադար կնքելուց ի վեր էդ ամբողջ ընթացքում փոխանակ ազգ զինելու, տնտեսապես ու քաղաքականապես հզորացման անշեղ կուրս ընդունելու, զբաղված էր սեփական գրպանը լցնելու կատաղի թալանով: Պրովոկացիոն պատերազմը հնարավոր կլներ շրջել հօգուտ մեր շահերի ու վերածել իսկական ազատագրական պատերազմի, եթե իշխանությունը գտնվեր ազնիվ, երկրի ու ժողովրդի ապագայով մտահոգված մարդկանց ձեռներում:

Գիտակցության ու կարողունակության ցածր մակարդակով մարդկանցից՝ ժողովրդից, պատասխանատվություն չես կարա պահանջես: Պատասխանատվություն կարաս պահանջես մենակ բարձր գիտակցության կրողներից, որի կրողը միշտ հանդիսանումա ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ով ունի թե՛ ուժ, թե՛ կառավարման ու որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ գիտակցություն, այլապես չէր կոչվի որպես իշխանություն՝ անկախ իրա գործունեության ուղղվածության լավ ու վատ տեսակներից: Ուրեմն, մեղավորը՝ բացառապես մեզ կառավարած ու կառավարող իշխանություննա:

Հետևաբար ժողովուրդը և ո՛չ մի մեղավորություն չունի էս հարցում, քանի որ ո՛չ հասկացողության համապատասխան մակարդակ ունի, ոչ էլ երբևէ որպես կառավարՎող մեծամասնություն կունենա էդ մակարդակը: Եվ երկրորդ, ժողովուրդը ձեռին զենք չի ունեցել որ կարողանար նվազագույն իսկ հասկացողության դեպքում տապալեր՝ դավաճանական կառավարում իրականացնող, բռնությամբ իշխանություն նվաճած, բռնությամբ իշխանություն պահող, կաշառված ավազակներից բաղկացած կեղծ «էլիտային»:


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     30.10.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6473 | 0 | 0
Facebook