Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՎԱՀՐԱՄ ԴՈՒ ՀՔԾ ՊԵՏ Ե՞Ս ԹԵ «ԼԱՉԱԿՈՎ» ԿՆԻԿ

02:29, salı, 24 ekim, 2017
ՎԱՀՐԱՄ ԴՈՒ ՀՔԾ ՊԵՏ Ե՞Ս ԹԵ «ԼԱՉԱԿՈՎ» ԿՆԻԿ

Վահրամ այն, որ բանսարկու ես և շառ անելու անգերազանցելի վարպետ՝ գիտեն բոլորը։ Դա էլ գալիս է քո արժեքային համակարգից։
     Ամբողջ վեց ամիս տևած նախաքննության ընթացքում, ինչ շառ և բանսարկություն ասես, որ չարեցիր՝
     1..Որ մի հինգ լրատվական կայք եմ համակարգում,
     2..Որ այդ կայքերով իբր Ուրիխանյանին եմ վարկաբեկել, փառք Տիրոջը Ուրիխանյանը ժամանակին բացահայտեց, որ ուղղակի շառ ես անում,
     3..Որ ՎՏԲ բանկից և ՌԴ դեսպանից գումար եմ շորթել,
     4.. որ մի 40 դրվագ խարդախություն եմ արել,
     5..Որ 58 տարեկան Կարեն Բաբակեխյանին համակարգ վերականգնելու և մարզային ոստիկանապետ նշանակելու, գեներալ մայորի կոչում շնորհելու հարցը միմիայն ես եմ լուծում և դրա համար նրանից պահանջել եմ ինձ վճարել ամիսը 6000 ԱՄՆ դոլար մինչև Կարեն Բաբակեխյանի 63 տարին լրանալը։
     6.. Որ չեղարկել եմ Կարեն Բաբակեխյանի և նրա ընտանիքի անդամների ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տրամադրված 10 տարվա մուտքի արտոնագրերը,
     7.. Որ 2014 թ - ին Կարեն Բաբակեխյանին համակարգից ես եմ հեռացրել։
     8..Որ քեզ երկու անգամ չեմ թողել Գլխավոր Դատախազ դառնաս։
     Ընդունենք, որ նման շառերի հեղինակը ոչ թե պետք է նստած լինի ՀՔԾ պետի աթոռին, այլ լրիվ ալլ փակ հիմնարկում ՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Նապոլեոնի և Ստալինի հետ։
     Շառերիտ և բանսարկություններիտ իրական նպատակը և դու գիտես և ես։
     Վեց ամիս տևած նախաքննության ընթացքում կատարածու քննիչներիդ միջոցով ՝ խափանման միջոցի փոփոխման, շառ արած մեղադրանքներիցդ հրաժարվելու դիմաց ինձ փորձում էիր ստիպեիր, որ շառ անեմ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի վրա։
     Հոգնեցի բացատրել կատարածուներիդ, որ ի տարբերություն քեզ ես անմեղ մարդու վրա շառ չեմ անի։
     Տեսան չստացվեց առաջարկեցին գոնե Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի վրա շառ անեմ, դա էլ կատարածուներդ մեկնաբանում էին, որ իբր իմ գլխին Նարեկ Մալյանն է սարքել Վլադիմիր Գասպարյանի ցուցումով։
     Նորից չստացվեց, շառով գործը ուղարկեցիր դատարան, ինձ մի պահ թվաց հանգստացար, բայց արի ու տես, ոնց որ Գլխավոր Դատախազ դառնալուդ երազանքը քեզ հանգիստ չի տալիս նույն կերպ էլ Ոստիկանապետ Գասպարյանը։
     Երևի նրա վրա շառ անելը և նրա կառույցը վարկաբեկելը դարձել է քո ճղճիմ գոյության միակ նպատակը և իմաստը։
     Սա էլ հեչ, բայց, որ քո հիվանդ երևակայության մեջ պետք է միտք ծագեր, որ ես ուզենամ քեզ բան ասեմ, պետք է գաղտնի անեմ՝ քողարկված այ դա նորություն էր։
     Դու աչքիս շփոթել ես, իմ անունը Արտակ է, ազգանունս Գալստյան՝ այլ ոչ թե Վահրամ Շահինյան։
     Գաղտնի, տակից, բանսարկություններով գործելը քո կյանքի ոճն է, ոչ թե իմ։
     Հիմա էլ նոր շառ։
     Պեղել ես ինչ որ Գայանե Մանուկյանի, երևի իրան էլ ես ներշնչել, որ իրա բոլոր դժբախտությունների մեղավորը ես եմ և իմ պաշտպան Սուսաննա Սարգսյանը։
     Հիմա էլ պարզվում ՝ է, որ «mamul.am» կայքը իմը և Սուսաննա Սարգսյանինն են և դրանով վարկաբեկում ենք Ներսես Նազարյանին, Խաչատուրովին, փաստաբանների, դատախազների, պատրաստվում ենք վարկաբեկել ԱԱԾ պետին և այդ ամենը հանուն Ոստիկանապետի։
     Սա էլ է պարզ թե ինչու ես անում, մեղաղրանքդ ինձ առաջադրված փլվում է, սողալդ և ծնկաչոք խնդրելդ ոնց որ ցանկալի արդյունք չի տալիս, դրա համար որոշել ես ամբողջ ուժային համակարգը իմ դեմ հանես, Բաղրամյան 26-ում էլ Անորսալի Վրիժառուների հերոսի ՝ Բուռնաշի դեմքով հերթական սարսափ հեքիաթը պատմես և միահամուռ ջանքերով փորձես գոյություն չունեցող դեմքդ փրկես։
     Ներսես Նազարյանը, Խաչատուրովը, դատախազները, փաստաբանները, ԱԱԾ-ը թող իրենք որոշեն որն է ճիշտը, որը սխալ, կարևորը և իմ և Սուսաննայի խիղճը մաքուր է, հոգիներս խաղաղ։
     Կասեմ նաև հետևյալը ՝ եթե վերը նշված 1-8 կետերը և վերջին շառերդ իրական լինեին, դու այդքան կա՞ս, որ ինձ ապօրինի մեղադրանքով կալանավորե՞ս։
     Եթե վերը թվարկածի գոնե կեսը իրական լիներ, դու հիմա դիմացս ծնկի եկած կլինեիր և սիրահարված աչքերով կխնդրեիր, որ միջնորդեմ քեզ Գլխավոր դատախազ նշանակեն։
     Շատերին զարմացնում է, ինչու է Նախագահը քեզ դեռ հանդուրժում, բոլորին պատասխանում եմ ՝ Նախագահը շախմատ խաղալուց ինքն է որոշում հաղթանակի համար, որ «պեշկային» թագուհի սարքի և որ հարմար պահին այդ թագուհուն զոհի։
     Այսօր կասեմ միայն քո մասով և թող ների ինձ ՀՀ Նախագահը։
     Դու Վահրամ այդքան չկաս, որ ես քեզ բան ունենամ ասելու երեսիդ չասեմ, այլ գաղտնի, կեղծանունով նյութ տամ, ինքդ քեզ մի գերագնահատի։
     Գայանե Մանուկյանին հանգիստ թող, առանց ինձ էլ այդ աղջիկը բավականին խնդիրների մեջ է, ինձանով մի ծանրացրա վիճակը, մի օգտվի, որ նա տուժողիդ նման ՀՀ-ում չէ։
     Երկիրը կլոր է, փակ սահմաններ չկան։ Վերջապես չեմ հասկանում, դու ՀՔԾ պետ ե՞ս, թե լաչակով կնիկ, գոնե երբեմն քեզ տղամարդու պես պահիր։
     Եվ վերջինը ՝ եթե «» ես Ոստիկանապետից գնա մոտը, ասա «» բուն պատճառը, կլսի, կհասկանա, պիտի որ օգնի, աստվածավախ մարդ է, բայց նրա աստվածավախությունից մի օգտվի, հիշի խաչակիրներին, նրանք էլ էին աստվածավախ, բայց սրով Երուսաղեմը գրավեցին, «մուտիտ» մի արա։
     Այս խորհուրդն էլ քեզ տալիս եմ սեփական շահից ելնելով։
     Արդեն ասել եմ, դու ինձ ողջ առողջ ես պետք, դատարանում, մեղադրյալի աթոռին նստած։
     Ոչինչ անպատիժ չի մնում, Տերը տեսնում է ամեն ինչ։

Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ «» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
     Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1793 | 0 | 0
Facebook