Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆԻ ԶԱՌԱՆՑԱԿԱՆ ՄՏՔԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

21:16, pazar, 22 ekim, 2017
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆԻ ԶԱՌԱՆՑԱԿԱՆ ՄՏՔԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Տպավորությունը ընենցա, որ լիբերալը գիշերը քնումա, որ առավոտը թարմ ուղեղով, ամենավատ ձևով հարձակվի ու հարամի ավանդութային հասարակության մեջ էղած շատ բարի ու նվիրական հասկացությունները ու բարոյական սկզբունքները:

Լրագրող Կարպիս Փաշոյանի նկարագրած էս ՝՝մոդելով՝՝ միության, ամուսնության մեջ նորմալ փոխհարաբերություններ չեն կարա ըլնեն: Իսկ որդեղ չկան նորմալ փոխհարաբերություններ, վաղ թե ուշ ընտանիք ասածը դադարումա գոյություն ունենալ: Ընտանիք ասածը էդ ՄԱՐԴ կոչվածի մեծ մտահղացումնա, որը ենթադրում ու սահմանումա կոնկրետ ու շատ հարցերում միասնականություն՝ զույգերին ու նրանցից ծնված էրեխեքի մեջ հարաբերություններում: Եթե նման միասնականություն չէղավ, ուրեմն չկա նաև ընտանիք հասկացությունը՝ բարոյա - հոգեբանական ամենալայն իմաստով:
     Ըստ Կարպիս Փաշոյանի.
     1. Զույգերը պետք է ունենան իրենց առանձին սենյակները, իսկ պարբերաբար շփումները պետք է տեղի ունենան մեկի կամ մյուսի սենյակը հյուր գնալով:

Ո՞նց հասկանանք սա: Հյուր գնալու մշակույթը, ոնց որ մարդկային համընդհանուր կուլտուրայի մեջա տարածված, պտի ըլնի դռան թակոցով ու ՝՝կարելի՞ է՝՝ նախաբանով: Հլը չգիդենք, թե կնգա, կամ տղամարդու հյուր գնալուն համապատասխան կողմը ի՞նչ կպատասխանի. միգուցե ասի, թե. ՝՝էսօր տանը մարդ չկա, փորձի վաղը, կամ արի ուրբաթ օրը՝ պարապ գորձերի համար՝՝: Ընենց որ, առաջին իսկ կետը լրի՛վ անհեթեթա:

2. Զույգերը պետք է ունենան իրար օրերով, ամիսներով չտեսնելու իրավունք, միմյանց հետ տևական ժամանակ չշփվելու հնարավորություն:

Ով որևէ ընդհանուր եզրեր չի քթնում այլևս հարաբերությունների շարունակման համար, նա էլ չի շփվում դիմացինի հետ ու ըսենց թե ընենց բաժանվումա՝ ի վերջո համապատասխան քաղաքացիական կամ ամուսնաընտանեկան օրենսգրքի հոդվածներով: Ինչումնա՞ ՝՝հարցը՝՝: Հետևաբար, սխալա ու չի կարելի ամուսնությունից հոգնած լինելու գաղափարը տարածել մեծամասնության վրա: Նորմալ ընտանիք կազմած մարդու համար ընտանիքը էդ հանգստություն, հարմարավետություն, փոխադարձ ու մշտական խնամքա իրանից ներկայացնում: Իսկ Կարպիս Փաշոյանը առաջարկումա ամիսներով իրարից մեկուսանալ... Այնինչ մեկուսացումը պրոբլեմները չի լուծի, այլ ավելի կխորացնի, քանի որ զույգերը պարտավոր են հանուն իրանց հետագա հարաբերությունների ու թեկուզ մասնավոր կյանքի՝ շփվել, խոսալ կարևոր հարցերի շուրջ, որ ԸՆՏԱՆԻՔ ասածի և ոչ մի կողմ չտուժի էդ տեսակ մեկուսացումից: Մեկուսացումը փախուստա՝ իրա բազում չլուծված պրոբլեմներով, որոնք հենց լուծում են պահանջում, ոչ թե՝ փաախուստ: Մեկուսացած զույգը լուծում չի քթնի, ու էդ մեկուսացման վատ հետևանքները ո՛չ մի կողմ չի կարա երաշխավորի:

3. Զգացմունքները պետք է չդիտարկվեն որպես բացարձակ ճշմարտություն՝ մինչև կյանքի վերջը սիրելու տափակ միֆով: Մարդիկ պետք է հասկանան, որ այսօր սիրում են, վաղը կարող են չսիրել: Այսինքն պետք է կիրառական լինի լուռ հեռանալու արվեստը:

Կարպիսը խառնումա էրկու իրարից առանձին երևույթ. բուն զգացմունքներ ունենալու փաստը ժամանակի կոնկրետ հատվածում և մինչև կյանքի վերջը իրար սիրելու փաստը, որը իսկականից շատերի մոտ մնումա որպես փաստ՝ կատարված իրողություն: Հետևաբար բացարձակ ճշմարտությունա թե՛ զգացմունք ունենալը ժամանակի կոնկրետ հատվածում, թե՛ չունենալը: Իսկ թե ինչ ասելա ՝՝լուռ հեռանալու արվեստ՝՝ - անհայտա:

4. Մարդիկ ունեն ֆլիրտ անելու իրավունք, անկախ այն հանգամանքից, որ ամուսնացած են:

Սա արդեն ուղղակիորեն անբարոյականության վերջնա: Ի դեպ, Էրեխեքի մասին անգամ խոսք չկա գրառման մեջ: Միգուցե ըստ Կարպիս Փաշոյանի նոր ՝՝տեսության՝՝ իրա պատկերացրած ընտանիքում էրեխեք պետք չե՞ն... Իսկ եթե պետք են, ապա էդ էրեխեքը ինչ տեսակ հարաբերություններ կարող են սովորել, երբ իրանց մերը կամ հերը իրարից գաղտնի սրա - նրա հետ ֆլիրտ անելու իրավունք պտի ունենան: Կամ թեկուզ իրանք՝ զույգերը, ի՞նչ անկեղծություն կարա ըլնի նման տեսակ գաղտնիության մեջ: Նման ֆլիրտները, գիդենք, թե մեծամասամբ ինչով են ավարտվում: Փալասա - կոտոշա - պոզավորության ու խաբեբայության տանող ՝՝նոր՝՝ դոկտրինա:

5. Տղամարդկանց պետք է ազատել օջախը պահելու մենաշնորհային պարտավորությունից, իսկ կանայք էլ չպետք է դիտարկվեն որպես հավաքարարներ: Եթե մաքրություն, ապա բոլորը, եթե փող աշխատել, ապա բոլորը սկզբունքով:

Իսկ էդ ո՞ր մի տղամարդնա իրա կնոջը դիտարկում որպես հավաքարար... Տղամարրդը իրա կնոջը նայումա որպես իրա էրեխեքի մեր ու որպես իրա՝ նախաձեռնած ընտանիքի սյուն՝ հուսալի հենարան, ում հետ կիսվումա իրա մտքերով, մտածմունքներով, ոգիյա առնում ու ոգեշնչվում ու գոտեպնդվումա նման հենարանի առկայությունից: Ի՞նչ հավաքարարի մասինա խոսքը: Հավանաբար վատ երազա տեսել Կարպիս Փաշոյանը: Իրականում զույգերը միմյանց նկատմամբ հանդես են գալիս որպես ընգերներ, քանի որ ընտանիք կոչվածը էդ համագործակցությունա, ոչ թե մեկուսացում, որի մեջ ուզումա մեզ քարշ տա Կարպիս Փաշոյանը իրա ըսենց կոչված ՝՝նոր մոդելով՝՝:
     Լավ էրևումա, որ լրագրող Փաշոյանը նույնիսկ տեղյակ չի, որ տղամարդիկ, որդեղ էլ որ ըլնեն, հիերարխիա են ստեղծում, առավել ևս՝ ընտանիքում, որդեղ ամեն ոք՝ անկախ իրա վաստակի աստիճանից, պարտավորա իմանա իրա տեղն ու դերը: Հասկանալիյա, որ փողը կարա փչացնի ոմանց: Հավասարապես, էն տղամարդիկ, որոնք մտածում են, թե փողը խոսումա իրանց կարգավիճակի մասին, շատա սխալվում: Նման կերպ մտածող տղամարդը իրականում կնգանից չի տարբերվում: Իսկ եթե մի ինչ որ կին, կարա իրան թույլ տա ավելորդություն տղամարդու հանդեպ զուտ էն պատճառով, որ փողա վաստակում, ըտեղ արդեն պետքա մի ծանր մուշտի իջնի իրա նման մտածողի գլխին՝ խելքի բերելու, սթափեցնելու վեհ նպատակներով: Հակառակ դեպքում նման կինը կբռնի այլասերման ճանապարհը ու առհավետ կկորցնի ոչ միայն իրա ամուսնուն, այլև՝ բոլոր տղամարդկանց առհավետ: Այսինքն կինը չպտի իրա գիտակցությունից դուրս նետի էն, որ տղամարդ կոչվածը էդ փողը չի, այլ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ֆունկցիանների մի ամբողջությունա, որից նույնը ու նույնչափ չունի կինը, քանի որ կինը ունի իրան հատուկ հատկանիշները ու ֆունկցիաները: Հետևաբար հիերարխիան պետքա պահպանվի՝ անկախ վաստակի չափից:

Եվ վերջապես, 6 - րդ կարպիսփաշոյանական կետը ասումա.

6. Մարդիկ ոնց ուզում են թող ապրեն, թքած ցանկացած ազգային արժեքի, ավանդույթի վրա, որը չի երջանկացնում մարդկանց: Թող ընտանիք չլինի, եթե չեն ուզում:

Մարդը բարոյական ու իրավական նորմերը ստեղծելա ոչ թե նրա համար, որ իրա կյանքի կազմակերպմանը խանգարի ու խոչընդոտի, այլ՝ օգնի, օժանդակի, հեշտացնի, որ էդ նորմերը սպասարկեն իրա երջանկությանը, չխանգարեն ու չոտնահարեն մի ուրիշի երջանկությունը ու օրինական շահերը:

Ավանդութային հասարակություններում բարոյական և ո՛չ մի նորմ պատահական ու անիմաստ չի, ոնց որ ուզում են ամեն կերպ մեզ համոզեն ԱՆԳՐԱԳԵՏ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ: Բայց էդ արդեն ուրիշ ու մեծ թեմայի հարցա: Ասելիքս կեզրափակեմ՝ ասելով, որ իսկապես, եթե Կարպիս Փաշոյանի առաջարկած ՝՝մոդելով՝՝ շարժվենք, ընտանիք չի ըլնի:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7480 | 0 | 0
Facebook