Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի քաղաքապետարանում մեկնարկած «Խելացի քաղաք» հաքաթոնի ընթացքին

17:33, cumartesi, 21 ekim, 2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի քաղաքապետարանում մեկնարկած «Խելացի քաղաք» հաքաթոնի ընթացքին

Հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքատոնը: Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող հաքաթոնի նպատակը Երևանի համար խելացի լուծումներ մշակելն է, որի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
     Քաղաքապետը շրջել է ճեմասրահում, զրուցել մասնակիցների հետ, լսել երիտասարդ ծրագրավորողների գաղափարներն ու մոտեցումները: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ լավագույն աշխատանքները տեղ կգտնեն քաղաքի կառավարման տարբեր բնագավառներում:
     Հարկ է նշել, որ հեքաթոնի ընթացքում շուրջ 70 մասնագետներ 24 ժամ շարունակ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով, երեք հիմնական ուղղություններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ. տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում, որոնք վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտներին՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ Երևանի քաղաքապետարանի «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ հաքաթոնի ամփոփիչ փուլում յուրաքանչյուր թիմի կտրվի 5 րոպե՝ մշակված լուծման պրոտոտիպը ներկայացնելու համար:
     Հարկի է նշել, որ ժյուրիի կողմից ընտրված գաղափարները կանցնեն Կոլբալաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում՝ հետևյալ համամասնությամբ. լավագույնը ճանաչված գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և երրորդը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
     Նշենք նաև, որ «Խելացի քաղաք» հաքաթոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
     Պատասխանելով լրագրողներին հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ «Երևան` խելացի քաղաք» ծրագրի կյանքի կոչման համար նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:
     «Շուրջ մեկ ամիս առաջ մենք ստեղծեցինք «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովը, որի շրջանակում աշխատանքային խմբերն արդեն իսկ սկսել են հստակ քայլեր ձեռնարկել: Այդ համատեքստում է նաև Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ այս նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա խելացի մեր երիտասարդներին 24 ժամվա ընթացքում, քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններով, առաջարկել իրենց խելացի լուծումները: Արդյունքների ամփոփումից հետո արդեն վաղը պարզ կդառնա, թե ինչ լուծումներ են առաջարկում մեր երիտասարդները: Համոզված եղեք, որ բոլոր այն առաջարկները, որոնք Երևան քաղաքի համար կլինեն հետաքրքիր և իրագործելի, անպայման տեղ կգտնեն մեր ծրագրերում: Մենք այսօր ունենք հրաշալի երիտասարդներ, որոնք այս ոլորտում կարող են օգտակար լինել, և սա էլ հրաշալի հարթակ է նրանց համար, որ ներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ խելացի քաղաք ունենալու հարցում: Սա, ի դեպ, մեր առաջին քայլերից մեկն է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման շրջանակում և, համոզված եղեք, որ մեր կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար նմանատիպ նախաձեռնությունները կլինեն շարունակական և բաց բոլոր ցանկացողների համար» , - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը «Երևան` խելացի քաղաք» ծրագրի իրականացման հարցում համագործակցելու է նաև միջազգային տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ՝ ուսումնասիրելով ու կիրառելով նաև միջազգային փորձը:
     «Ծրագրի կյանքի կոչումն, ի դեպ, մենք տեսնում ենք նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և ներդրումներով, նաև միջազգային տարբեր ֆոնդերին պետք է ներկայացնենք մեր կողմից առաջարկվող խելացի լուծումները, ինչը հնարավորություն կտա դրանք իրականացնելու նպատակով այդ ֆոնդերից ևս ներգրավելու համապատասխան միջոցներ» , - նշել է քաղաքապետը:


     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1981 | 0 | 0
Facebook