Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բացահայտվեց և որոշեց արտագաղթել

09:16, cuma, 20 ekim, 2017
Բացահայտվեց և որոշեց արտագաղթել

2013 թ-ին ֆինանսական բուրգի գործով «ոստիկանությունում ծառայությունը և բիզնեսը միախառնելու» համար պաշտոնանկ արված Ներսես Նազարյանը վերջնականապես կորցրել է հույսը ՀՀ ում բարձր պաշտոն զբաղեցնելու և արդյունքում որոշել է արտագաղթել ԱՄՆ։
     Պետք է արձանագրել, որ Նազարյանը մոտ հինգ տարի պայքարեց ռեվանշի համար։
     Ոստիկանապետ, ՔԿՀ վարչության պետ, ԱԻՆ Նախարար, սրանք այն պաշտոններն են որը թիրախավորել և որոնց համար շուրջ հինգ տարի պայքարել է բոլոր հնարավոր և անհնար միջոցնեըով Ներսես Նազարյանը։
     Սակայն արդյունքում Ոստիկանապետ և ԱԻՆ Նախարար դառնալու երազանք ունեցող Նազարյանը ստացավ ընդամենը ԱԻՆ Երևան քաղաքի պետի տեղակալի պաշտոնը ՝այն էլ հրշեջ (պաժառնիկ) գծով։
     Ճիշտ է սույն պաշտոնը Նազարյանը ստացավ այն ժամանակ, երբ ԱԻՆ Նախարար Արմեն Երիցյանը ծանր հիվանդ էր և ըստ հենց իր ՝ Նազարյանի տարածած լուրերի ինքը պետք է լիներ հաջորդ ԱԻՆ Նախարարը։Նույնիսկ նեղ անձնական զրույցներում Նազարյանը խոստովանում էր, որ պատրաստվում է հանուն այդ նպատակի զիջել դրսի իր բիզնեսներից երկուսը։
     Սակայն այստեղ էլ ուրբաթը շաբաթից շուտ եկավ և ԱԻՆ Նախարար նշանակվեց Տոնոյանը։
     Վերջին հույսը իշխանական էլիտայում գոնե քիչ թե շատ մնալու մնացել էր Մուշեղ Վիլիկի Ղազարյանի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղը նշանակվելը։Սակայն սեպտեմբերի 6 -ին ՀՀ Նախագահը Մուշեղ Վիլիկի Ղազարյանին շնորհեց փ/ծ գեներալ-մայորի կոչում և դրանով իսկ սպանեց Նազարյանի վերջին հույսը և նա որոշեց արտագաղթել։
     Սակայն այսօր Նազարյանի համար խնդիրներ են առաջացել նաև արտագաղթման երկրի հետ կապված։
     Բանն այն է, որ վերջերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ ում ՀՖԲ ի կողմից թրաֆիկինգի և կեղծ վճարային քարտերի խարդախությունների մեղադրանքով ձերբակալվել են Գայանե Մանուկյանը և նրա մայրը ՝ Գոհար Խաչատրյանը։
     Երեք ժամ անց երկուսն էլ ազատ են արձակվել, քանի որ ակտիվ սկսել են համագործակցել ՀՖԲ -ի հետ և տվել են իրենց հանցավոր խմբավորման ղեկավար անդամների անունները։
     Ղեկավար անդամների մեջ նշվել են երեք հայ պաշտոնյաների ՝ Ներսես Նազարյան, նրա փեսան ՝ Կարեն Բաբակեխյան և դեռևս համակարգից Ներսես Նազարյանի մոտ ընկեր ՀՔԾ կոռուպցիոն հանցագործությունների վարչության նախկին պետ Կարեն Կարապետյանի անունները։
     Գայանե Մանուկյանը ըստ իր փաստաբանի, իր ցուցմունքներում նշել է նաև, որ վերը նշված եռյակի գումարներով ԱՄՆ ում սկսել է գործել USArmenianews.com կայքը։
     Կայքի խմբագիր է դարձել Գայանե Մանուկյանը։
     Կայքի հիմնական գործունեությունը ՀՀ Բարձրագույն իշխանության ՝ ՀՀ Նախագահի և ՀՀ Ոստիկանապետի վարկաբեկումը մամուլի միջոցով կազմակերպելն է եղել։
     Հենց այս եռյակի ցուցումով կայքը ապստամբության և մասսայական անկարգությունների կոչ է արել ՀՀ քաղաքացիներին Սասնա ծռերի դեպքերի ժամանակ։
     Սույն հանգամանքները հաստատող ձայնագրություններ են հայտնաբերվել նաև Գայանե Մանուկյանից առգրաված համակարգչի մեջ։
     Պարզվել է, որ Գայանե Մանուկյանը ձայնագրել և արխիվացրել է իր, Կարեն Կարապետյանի, Ներսես Նազարյանի և Կարեն Բաբակեխյանի բոլոր խոսակցությունները։
     Սակայն պետք է նշել նաև, որ այդ ձայնագրությունների զննությամբ պարզվել է նաև, որ եռյակի գործունեությունը բացի ֆինանսական հենքից ունեցել է նաև քաղաքական լուրջ հիմքեր, որը տանում է դեպի 2015 թ-ին ՀՀ Նախագահի հանրահայտ ելույթում հնչած գնահատականներին ՝ մասնավորապես ՀՀ ում գաղտնի ուժային կառույցների ստեղծման անթույլատրելիության մասով։
     Փաստորեն ստեղծված իրավիճակում Նազարյանը հայտնվել է պատային իրավիճակում ՝ գնա ԱՄՆ ստիպված պետք է պատասխանի ՀՖԲ -ի հարցերին, մնա ՀՀ -ում պետք է պատասխանի ՀՀ Նախագահի և Ոստիկանապետի հարցերին։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
1
5631 | 0 | 1
Facebook