Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պաշտոնյաները վաճառել են հայ աղջիկներին Թուրքերին և արաբներին

00:47, salı, 17 ekim, 2017
Պաշտոնյաները վաճառել են հայ աղջիկներին Թուրքերին և արաբներին

Նախկինում անրադարձել էինք, որ ՀՀ ում թրաֆիկինգով զբաղվող հանցավոր խմբավորման (Կարեն Բաբակեխյան, Գայանե Մանուկյան, Գոհար Խաչատրյան, Վարդան Հարությունյան) բիզնեսը կանգնեց ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո։ Վերջինս պաշտոնանկ արեց ՝Ներսես Նազարյանին և Քննչական Գլխավոր Վարչության ՀԿԳ պետ Կարեն Կարապետյանին, ովքեր որ ապահովում էին հանցավոր խմբավորման իրավական անվտանգությունը։
     Արդյունքում Թուրքիայում և Էմիրություններում վնասազերծվեցին այս խմբավորման երկու ՝ մարդկանց առևտրով զբաղվող մասնաճյուղերը։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ներսես Նազարյանը պատրաստվում է ռեվանշի, գործի է դրել իր բոլոր ռեսուրսները, որ դառնա ՀՀ Ոստիկանապետ և այդ գործում նրա շահերի պաշտպանը ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն է։
     Կարեն Կարապետյանը, որը այդ ժամանակ ղեկավարում էր ՀՔԾ Կոռուպցիայի Վարչությունը, ՀՔԾ պետի համաձայնությամբ սկսեց մեկը մյուսի հետևից քրեական գործեր սարքել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։
     ՀՔԾ պետը ամեն հինգշաբթի այդ մասին զեկուցում էր ՀՀ Նախագահին և փորձում պատրանք ստեղծել, որ Ոստիկանապետը իր տեղում չէ։
     Նույն ժամանակ Կարեն Բաբակեխյան՝ ՆերսեսՆազարյան զույգի կողմից ԱՄՆ ում ստեղծվեց USArmenianews.com կայքը, որի խմբագիր նշանակվեց Կարեն Բաբակեխյանի քաղաքացիական կին՝ Գոհար Խաչատրյանի դուստրը՝ Գայանե Մանուկյանը։
     Ի դեպ վերջինս, որ իր կարիերան սկսել էր հասարակ մարմնավաճառից, շատ կարճ ժամանակում, մոր հետ միասին, սկսեց ղեկավարել հանցավոր խմբավորման Դուբայի գիծը, սակայն բացահայտումից հետո ճողոպրեց ԱՄՆ։
     Սույն կայքը ՝ ստեղծման առաջին օրվանից սկսեց ՀՀ Ոստիկանապետի և նրա մերձավոր շրջապատի ակտիվ վարկաբեկումը։
     Այն որ կայքը գործում էր ԱՄՆ ում նրանց համար ստեղծում էր անպատժելիության լուրջ պատրանք։
     Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Գայանե Մանուկյանը և Գոհար Խաչատրյանը ԱՄՆ Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոյի կողմից ձերբակալվել են, սակայն համագործակցության պայմանագիր ստորագրելուց հետո բաց են թողնվել։
     Այսօր ԱՄՆ ից տեղեկություն ստացվեց այն մասին, որ Գայանե Մանուկյանից առգրաված համակարգչի մեջ հայտնաբերվել են հետաքրքիր տեսաձայնագրություննեը։
     Պարզվում է, որ Գայանեն իր բոլոր խոսակցությունները տեսաձայնագրել և արխիվացրել է։
     Տեսաձայնագրությունների մեջ հայտնաբերվել են Գայանե Մանուկյանի և նրա մոր խոսակցությունները Կարեն Բաբակեխյանի, Ներսես Նազարյանի և ՀՔԾ կոռուպցիոն հանցագործությունների նախկին վարչության պետ Կարեն Կարապետյանի հետ։
     Հայտնաբերվել են կայքի և այլ գործունեությունների նպատակով վերը նշված եռյակի դրամային փոխանցումները հավաստող փաստաթղթերի պատճենեը և Գայանեի կողմից դրանց իրացման և կատարված աշխատանքների հաշվետվությունները։
     Սակայն աղբյուրը նշում է, որ ՀՀ Ոստիկանապետի վարկաբեկումը, ըստ հայտնաբերված փաստաթղթերի միայն քրեական ուղղվածություն չունի։
     Առկա են նաև խորը քաղաքական պրոցեսներ, որը տանում է դեպի 2014-2015 թվականները և ՀՀ Նախագահի գաղտնի կառույցների անթույլատրելիության մասին հայտարարությունը։
     Նկարում հանցավոր խմբավորման անդամներն են՝աջից -ձախ՝
     Կարեն Կարապետյան ՀՔԾ կոռուպցիայի և պաշտոնեական հանցագործությունների վարչության նախկին պետ, այժմ Գլխավոր դատախազությունում ՝ ավագ դատախազ
     Կարեն Բաբակեխյան ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ
     Ներսես Նազարյան ՝ Ոստիկանության Երևան քաղաքկ վարչության նախկին պետ ՝ այժմ Երևանի հրշեջ փրկարարների պետ։
     Գայանե Մանուկյան ՝ նախկին մարմնավաճառ, Դքւբայի կավատների համակարգող, այժմ USAarmenianews.com կայքի խմբագիր։
     Շարունակելի………

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
1
2516 | 0 | 1
Facebook