Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԸՍՏ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ

00:25, cumartesi, 14 ekim, 2017
ԸՍՏ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ

Ընտանեկան բռնություն կոչված
     օրենքի նախագծի 4 - րդ հոդվածի 5 - րդ մասի 7 - րդ կետը որպես ընտանեկան բռնության տեսակա
     սահմանում.

7) ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի հանդեպ անհարկի տնտեսական վերահսկողություն սահմանելու նպատակով վերջինիս կամքին հակառակ նրա գույքը դիտավորությամբ վերցնելը, ոչնչացնելը, վնասելը, յուրացնելը, վատնելը, օտարելը կամ թաքցնելը:

Հիմա, օրինակի համար տղուդ մոտ հայտնաբերում ես իրան պատկանող քաշելու պլան կամ՝ կոկաին, ոչնչացնելուց հետո փաստորեն իրավունք չունես զբաղվել նրա կոնկրետ դաստիրակչական միջոցառումներով, գոնե որպես ավանս վճարես թաթալոշներով, իսկ որպես
     ռոճիկ՝ քացիներով: Միանգամից կդատվես 5 - րդ մասի երկրորդ կետով, ըստ որի.
     2) ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին դիտավորությամբ ֆիզիկական ցավ
     պատճառելը:

Ճիշտա, կարաս զանգես մենթերին, որ գան տանեն տղուդ անչափահասների, կամ հասուն մարդկանց գաղութ, բայց եթե գաղութից ավելի լավ բան սովորած պտի հետ գա մտնի քաղաքացիական կյանք՝ խիստ կասկածելիյա: Պատանու, երիտասարդի ձևավորման շրջանում գաղութ տանելը նույննա, ինչ արջերի ու գայլերի մեջ մեծացած անհոդաբաշխ Մաուգլին:
     Իսկ նույն 5 - րդ մասի յոթերորդ կետով տղուդ կտանեն կսիրեն
     7. զոհերի աջակցությունը՝ ընտանեկան բռնության զոհերի բժշկական, հոգեբանական, սոցիալական օգնությունն ու վերականգնումն է:

Հերիք չի որ կնգան են ուզում կարգեն տղամարդու գլխին, մի հատ էլ էրեխուն, որը քանի հորը չի ընդունում որպես իրա գլխին հեղինակություն նույն կնիկնա, ուզում են լարեն հոր դեմ:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     13.10.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5539 | 0 | 0
Facebook