Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նախօրեին հանդիսատեսը հրաժեշտ տվեց բեմին` կարճ ժամանակ անց վերադարձի մեծ սպասումով

18:57, cuma, 13 ekim, 2017
Նախօրեին հանդիսատեսը հրաժեշտ տվեց բեմին` կարճ ժամանակ անց վերադարձի մեծ սպասումով
    
    

Հոկտեմբերի 6-12-ը Աբովյանում կայացավ թատերական ամենամյա փառատոնը` եզրափակվելով Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի «Չար ոգի» բեմադրությամբ:
     Փակման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, մշակութային բազմաթիվ գործիչներ ու հարյուրավոր աբովյանցիներ:
     Համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանն իր երախտագիտությունն արտահայտեց բոլոր թատերախմբերին 7 օր շարունակ #աբովյանցի հանդիսատեսին հանրապետության թատերական կյանքին մասնակից դարձնելու համար: Նա ընդգծեց նաև ՀԹԳՄ գործիչների և միության նախագահ Հ. Ղազանչյանի դերակատարությունը փառատոնի կազմակերպման գործում: Վ. Գևորգյանը համոզմունք հայտնեց, որ մեկ շաբաթ #Աբովյանում թևածող թատերական տոնը այլևս ամենամյա իրողություն է` վերՀածվելով շարունակական ու ավանդական միջոցառման:
     Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հ. Ղազանչյանն էլ իր հիացմունքը արտահայտեց աբովյանցի հանդիսատեսից` միաժամանակ շնորհակալություն հայտնելով #Աբովյանի քաղաքապետին:
     Վ. Շահվերդյանը նույնպես իր գոհունակությունն արտահայտեց նախաձեռնության իրականացման առթիվ` Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նվիրելով իր երկհատորյակը:
     Թատերական փառատոնն Աբովյանում ամփոփվեց լեփ լեցուն դահլիճում ու հանդիսատեսի մեծ ոգևորությամբ: Կարելի է նույնիսկ պնդել, որ փառատոնով մեր քաղաքում մեկնարկում է թատրոնի վերածնունդը:
     Նախօրեին հանդիսատեսը հրաժեշտ տվեց բեմին` կարճ ժամանակ անց վերադարձի մեծ սպասումով ;

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3073 | 0 | 0
Facebook