Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՎ Ո՛Չ ՄԻ ՕՐԵՆՔՈՎ

12:36, cuma, 13 ekim, 2017
ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՎ Ո՛Չ ՄԻ ՕՐԵՆՔՈՎ

Մարդու վրա բռնացող առաջին ուժը էդ նրանից դուրս գտնվող արտաքին միջավայրնա՝ բնությունը: Ասել, թե կեցությունը որոշումա գիտակցությունը, նշանակումա ասել, որ կեցությունը բռնանումա մարդու գիտակցության վրա, հարկադրելով գտնել լուծումներ՝ կյանքի ու կենցաղի ցածր տեսակ կազմակերպման ձևերից անցնելու ավելի բարձր ու ավելի բարդ կազմակերպման ձևերի: Նկատենք, թե ինչքան մոտ են բառակազմությամբ բՆություն ու բՌնություն բառերը:

Մարդ երբեմն նույնիսկ ինքնա կամավոր բռնանում իրա վրա, երբ գիտակցումա, որ բնածին ծուլության հաղթահարման այլ ուղի ու միջոց գոյություն չունի, եթե ուզումա հասնի իրա մոտ կամ հեռակա նպատակին:
     Բռնության բովանդակությունը հարկադրանքնա, ու որքան էլ տարօրինակա, դրա բացակայությունը կնշանակի մարդ տեսակի համար ճահճացում ու վայրենության հետադարձ ճանապարհ: Նույնը վերաբերումա նաև կամավոր բռնությանը՝ սեփական անձի թերի ու վատ գնահատվող կողմերին հակադրվելու՝ կոնկրետ կամային ու պրակտիկ գործողությունների դիմելու պատրաստակամությունը: Մերժել ինքնահարկադրանքը՝ որպես բռնության ձևերից մեկը, նշանակումա հետզհետե կորցնել ՄԱՐԴ դեմքը ու բռնել ճահճացման ուղին:
     Ո՛չ մի զարգացում ու ինքնության հաստատում չի էղել առանց բռնության:

Այսպիսով, մարդու առաջին բռնավորը, ինչպես ասվեց, արտաքին միջավայրնա՝ բնությունը, որպես հարկադրանքի առաջին ուժ, որը կյանքի օբյեկտիվ հանգամանքներ ու իրավիճակներա ստեղծել՝ հարկադրելով մարդուն աշխատացնել ու գործին միացնել ուղեղի ձախ՝ տրամաբանորեն մտածելու կիսագունդը:

Այդպիսով, կարելիյա դասակարգել բռնության էրկու տեսակ. արտաքին ու ներքին:

Բռնության արտաքին տեսակը մարդու վրա դրսևորվումա իրա սոցիալական ու բնական միջավայրից: Բռնության ներքին կամ կամավոր տեսակը՝ տվյալ անձի ներսից բխող հարկադրանքի միջոցնա՝ կամային ջանքերը:
     Բռնության էրկու տեսակների առկայության դեպքում էլ կա պայքար հասկացությունը, որը իրա բնույթով և՛ ուղղվածա արտաքին միջավայրի, և՛ սեփական ներաշխարհի դեմ:
     Բռնությունը պայքարի կարիքն ունի, էն չափով ինչ չափով որ պայքարը բռնության կարիքն ունի: Հետևաբար, պարտադիրա թե՛ բռնությունը, թե՛ պայքարը: Էրկուսի գոյությունն էլ արդարացվածա:

Մի կարևոր հանգամանք:

Էսօր ընտանեկան բռնության դեմ են պայքարում, բայց պայքարի մեթոդները վերցնում են թարս տեղից: Այնինչ, պայքարի մեթոդները չեն կարող գերազանցեն օբյեկտիվորեն գոյություն ունեցող հարկադրանքի ՊԱՅՄԱՆԵՐԻՆ: Պայքարի օրենսդրական մեթոդները հաճախ արհեստածին են, որոնք կտանեն մենակ հաշվեհարդարի, որը մարդու գիտակցության ու հասկացողության ընդլայնման համար ոչ մի դրական տեղաշարժ չի կարա ունենա:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     13.10.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5462 | 0 | 0
Facebook