Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «Միջազգային հարկման տեսության և պրակտիկայի արդի հիմնախնդիրները» թեմայով

11:39, cuma, 13 ekim, 2017
Հայաստանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` «Միջազգային հարկման տեսության և պրակտիկայի արդի հիմնախնդիրները» թեմայով

2017թ. հոկտեմբերի 5-6-ին Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում տեղի ունեցավ, Միջազգային հարկման տեսության և պրակտիկայի արդի հիմնախնդիրները թեմայով միջազգային գիտաժողով՝ Միջազգային հարկային ասոցիացիայի ռուսաստանյան մասնաճյուղի (ROS-IFA) կազմակերպմամբ՝ այդ կառույցի հայաստանյան անդամ, «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերության աջակցությամբ:
     Կոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին.

  • Տարածաշրջանում միջազգային հարկման ժամանակակից պրակտիկան,
  • BEPS-ի պլանը եւ միջազգային հարկումը տարածաշրջանում,
  • Պետական քաղաքականությունը միջազգային հարկման ոլորտում:

Միջազգային կոնֆերանսում իրենց մասնակցությունը ունեցան տասնյակ մասնագետներ, այդ թվում Հայաստանի ֆինանսների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության Կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայի, ռեգիոնի այլ երկրների համալսարանների ու ՌԴ հարկային ծառայության
     աուդի-տորական միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, մի քանի երկրների ընկերություններ ներկայացնող փորձագետներ, տարբեր համալսարանների մագիստրանտներ և ասպիրանտներ, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների միջազգային հարկման ոլորտում առաջատար խորհրդատուներ, մասնագետներ, իրավաբաններ և գիտնականներ:

Նման միջազգային թեմատիկ կոնֆերանս Հայաստանում իրականացվում էր առաջին անգամ: Պատահական չէ, որ այն կազմակերվում է սովորաբար որևէ բուհի կտուրի ներքո: Կազմակերպիչները նկատեցին միջացառման հաջող անցնելը և հույս ունեն, որ գիտա-ուսումնական, գիտա-գործնական իմաստով այն կունենա ազդեցություն և շարունակություն, նպաստ անընդհատ գլոբալացվող աշխարհում հայաստանյան միջազգային գործառնությունների օպտիմալ հարկային պլանավորման և միջազգային պայմանագրերին համապատասխան դրանց կիրառումը մարդկանց և կազմակերպությունների համար դյուրացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4150 | 0 | 0
Facebook