Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թող հավերժի հայոց այբուբենը

09:57, cuma, 13 ekim, 2017
Թող հավերժի հայոց այբուբենը
    
    

Օրերս Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցի առաջին դասարանի սաները, «Ա» տառի ուսուցումից առաջ դպրոցում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, մասնակցեցին տնօրենության նախաձեռնությամբ կազմակերպված ուխտագնացությանը դեպի Օշական: Թոթովախոս մանուկների շուրթերից հնչած աղոթքն առ Աստված Մեծ ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի հոգու հանգստության համար էր, իսկ նրա շիրիմին խոնարհած ծաղիկները վկայում էին հավերժ նորացող ու ծլարձակող մայրենիի, որ քանի հայը կա, նրա մանուկը կբարբառի հայերեն, ոսկեղենիկ հայոց լեզվով կարտասանի սուրբ մայրենին: Առաջին դասարանցիները հանդիսավոր երդվեցին, որ Մեսրոպ Մաշտոցի անմահ սխրանքը կպահպանեն ու կփոխանցեն գալիք սերունդներին: Ներկաները շնորհավորեցին փոքրիկ մաշտոցականներին՝ մաղթելով հայոց այբուբենի ոսկեկուռ բանալին ամուր պահել և դրանով բացել գիտության գանձարանի բազում փակ դռներ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3784 | 0 | 0
Facebook