Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հոգևոր ու աշխարհիկ ուխտագնացները երդվեցին ամուր հավատով պահել հայրենի եզերքի սահմանները

18:14, çarşamba, 11 ekim, 2017
Հոգևոր ու աշխարհիկ ուխտագնացները երդվեցին ամուր հավատով պահել հայրենի եզերքի սահմանները

Ջրվեժի Կաթողիկե եկեղեցու բակում առավոտ վաղ հավաքվել են կիրակնօրյա դպրոցի /Եկեղեցու պատմության վարժուհիների` տիկ. Լուիզայի, Սոնա և Մարինե Մկրտչյանների, կերպարվեստի ուս.` օր. Գոհարի և Ջրվեժի տ/բ. «Պատանի երկրապահ» ակումբին զինվորագրված վաշտի հրամանատարի` Համլետ Հարությունյանի, ԵԿՄ անդամ` տիկ` Կարինեի սաները: Ուխտագնացներն են. նրանք Հաղարծնի վանքային համալիրում բարեկամական ձեռք կմեկնեն Տավուշի մ. սահմանամերձ գյուղի դպրոցականներին/ ՀԵՊ ուս` . Ջավահիր Բադալյան, ուս` .
     ընկ. Հայկ/:
     Օրը պայծառ է. Տավուշի թեմի փոխառաջնորդ Հայր Սամվել աբեղա Մխիթարյանն էլ սիրով է ընդունում ուխտագնացներին, ներկայացնում օրվա խորհուրդը, պատմական ակնարկ տալիս համալիրի եկեղեցիների մասին` Ս. Գրիգոր Լուսավորիչ-10-րդ դ., Ս.Աստվածածին-1071թ., Ս. Կաթողիկե- 1194թ., Ս. Ստեփանոս-1244թ.: Վանքի տարածքում ուխտագնացների ուշադրությունը գրավեց դամբարանային կառույցն ու ցուցանակը. «Աստ հանգչում են Սմբատ և Գագիկ գահատոհմի թագավորները և Կյուրիկյան գահատոհմի երեք իշխաններ»:
     Ուխտագնացներն ուսումնասիրեցին համալիրի մյուս կառույցները, իմացան Հաղարծին անվան պատմությունն ու ստուգաբանությունը` խաղ արծվի:
     Հոգևոր ու աշխարհիկ այս ուխտագնացությունն ամրապնդեց աշակերտների բարեկամությունը, ծանոթացան ու կիսվեցին Մովսես գյուղի առօրյայով, երդվեցին ամուր հավատով պահել հայրենի եզերքի սահմանները:
     Հոգևոր և ազգային երգ ու պարով էլ ամրապնդեցին իրենց բարեկամական ուխտը:


     Ջուլիետա Ասատրյանի
     ֆեյսբուքյան էջի գրառումից


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2756 | 0 | 0
Facebook