Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Երևանյան կիսամարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

17:35, çarşamba, 11 ekim, 2017
«Երևանյան կիսամարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

#Երթևեկությանփոփոխություն

Հարգելի երևանցիներ,
     Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան» կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 07: 00-ից մինչև 13: 30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Ժամը 07: 00-ից տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլին մասնավորապես Վ. Սարգսյան փողոցի` Ստ. Շահումյանի անվ. հրապարակից Հանրապետության հրապարակն ընկած հատվածը:
     Ժամը 08: 00-ից փակ կլինի Հրազդանի կիրճի` Ուրուգվայի հրապարակից մինչև Դավթաշենի կամուրջն ընկած հատվածը:

Ժամը 08: 30-ից փակ կլինեն Ստ. Շահումյանի անվ. Հրապարակը, Վազգեն Սարգսյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան փողոցները, Հրազդանի կիրճը, Աթենքի փողոցը, Հաղթանակի կամուրջը, Մ. Մաշտոցի պողոտայի` Հաղթանակի կամրջից Գր. Լուսավորչի փողոցն ընկած հատվածը, Գր. Լուսավորչի, Բեյրութի, Աբովյան փողոցի` Պուշկինի փողոցի և Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, Պուշկինի, Նալբանդյան փողոցները և Սախարովի հրապարակը: Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

#Երևանյանկիսամարաթոն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2016 | 0 | 0
Facebook