Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ. «ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՏԻՎԸ», ԿԱՄ՝ ՌԵՖՈՐՄԱՑՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ ԸՆԴԴԵՄ ԿՃՈՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ

11:46, çarşamba, 11 ekim, 2017
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ. «ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՏԻՎԸ», ԿԱՄ՝ ՌԵՖՈՐՄԱՑՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ ԸՆԴԴԵՄ ԿՃՈՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ

Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ գարշելի հագուստով։ Թագավորը իջավ նժույգից և խոնարհվելով, համբուրեց նրանց։ Զորավարներն սկսեցին տրտնջալ, թե այս թագավորը իր մեծամեծներին պատիվ չի տալիս, չնչին մարդկանց մեծարում է:

Թագավորն իմանալով՝ հրամայեց չորս սնդուկ սարքել. երկուսը արտաքուստ գեղեցիկ ու քանդակազարդ՝ լի աղբով ու ավազով, իսկ մյուս երկուսը՝ արտաքուստ տհաճ, կպրոտ, մեջը լի ոսկով ու մարգարտով։ Եվ կանչելով բամբասող իշխաններին, թագավորն ասաց.

— Գնահատեցե՛ք և ընտրեցե՛ք չորս կնքած արկղներից որն ուզում եք։

Նրանք ընտրեցին գեղեցիկները և բանալով տեսան, որ լցված են աղբով ու ավազով, զղջացին։ Թագավորն ասաց.

— Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, որ ներքուստ լի է աղտեղությամբ։ Իսկ այն սուրբ հայրերը, որոնց հանդիպեցի, արտաքուստ էին աղտեղի, իսկ ներքուստ՝ լի հոգու շնորհով։
    
    
     Կազմեց՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     11.10.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4979 | 0 | 0
Facebook