Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՉՎԱԾԻ ՄԱՍԻՆ

21:46, salı, 10 ekim, 2017
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՉՎԱԾԻ ՄԱՍԻՆ

Եթե ընտանիքում զույգերը, կողմերը իրար ծեծում ու ճանգռում են, ուրեմն էդ տվյալ հասարակության ներսում սոցիալ - տնտեսական զարգացմամբ պատճառավորված իրանց հասկացողության ընդհանուր մակարդակնա: Գայլերի ոհմակի մեջ մսակերություն քարոզելը ավելի քան հիմար ու միաժամանակ՝ վտանգավոր՝ վնասաբեր գործա: Ամեն մի հասարակություն իրա տնտեսական զարգացման աստիճանին գտնվող համապատասխան բարքերն ու օրենքները ունի: Դրանք՝ տնտեսական հարաբերություններն են հենց որոշում գրված ու չգրված օրենքները:

Օրենքով Հայաստանը դեմոկրատականա հռչակված, բայց դրանից մազաչափ դեմոկրատիա չի ստացվել: Օրենքով մարդասպանությունը արգելվածա, բայց մարդասպանությունը չի վերացել: Օրենքը ի վիճակի չի կարգավորել մի բան, որը օբյեկտիվորեն չի հասունացել օրենքով կարգավորելու համապատասխան մակարդակին: Ամեն մի հասարակություն իրա զարգացման համապատասխան նորմերովա ապրում: Եթե էդ սոցիալ - տնտեսական հարաբերությունները ոմանց դուրը չի գալիս, թող ուրեմն նախ սկսեն էդ հարաբերությունների զարգացումից, այլ ոչ թե օրենքից, որի տակը անհրաժեշտ հողը չկա՝ կառուցելու այլ տեսակ հարաբերություններ:

Հասարակագիտական օրենքների չիմացությունը խառնակչություններից ու վնասներից բացի այլ լավ բան՝ չի տա:


    


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.10.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5273 | 0 | 0
Facebook