Ինչպես և կանխատեսել էի գործովս քննչական խմբի կողմից զննության արձանագրությունների մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ մտցնելու փաստով հաղորդում տալուց հետո ՀՔԾ պետ ՝ Վահրամ ջանս սկսեց իր մարաթոնյան մրցվազքը։
Չար լեզուները ՝ ՀՔԾ մեր աղբյուրները հայտնում են, որ այս մի մարաթոնի ժամանակ Վահրամ ջանս մաշել է մի զույգ կոշիկ և նորից մի հատ մունդիր։
Սենց որ շարունակվի քաղաքացիական հայցով դիմելու է իմ դեմ դատարան։
Ինչև է ամփոփենք Վահրամ ջանիս հինգերորդ մարաթոնյան մրցավազքի արդյունքները։
1/....Ձայնագրառման և հեռախոսների զննության արձանագրությունները հաջորդաբար ՝
… առկա է չորս անձի խոսակցություն։ Քննիչ Ալիկ Ստեփանյանը արձանագրել է երեքին։
Ընթերականներին՝ այդ զննության արձանագրությունը ստորագրած դեռ չեն հայտնաբերել, բայց ՍԵԿՏ համակարգով ստուգել են որ ՀՀ-ն չեն լքել։
Ի դեպ մի ընկեր ունեմ նա էլ արդեն 10 տարի է ՀՀ -ն չի լքել՝ ըստ ՍԵԿՏ համակարգի։ Վերջինս մահացել է 2007 թ-ին։
Խախտումը պարզաբանել են, որ քննիչ Ստեփանյանը ոչ թե իրականությանը չհամապատասխանող տվյալ է մտցրել և գործի միջից ականտես վկայի հանել այլ անփույթ է եղել։
… Նույն անփույթ Ալիկ Ստեփանյանը հեռախոսազանգերի զննության արձանագրության մեջ մտցրել է գոյություն չունեցող հեռախոսազանգ։
Որոշել են, որ կես տպագիր էջ վրիպակ է թույլ տվել։
Եթե անկեղծ լինեմ հավատում եմ։
Դուք որ Ստեփանյանին տեսնեք կհավատաք, այդ մարդու քննիչ լինելը՝ առավել ևս ՀՔԾ-ի նման կառույցում արդեն կյանքի վրիպակ է։
Իսկ վրիպակից, այն էլ անփույթ, հազիվ էլ վրիպակ սպասենք, հո կեղծիք չէինք սպասելու։) ) ) ) ) ) ) ) ) ) ) ) ) )
2/....Գաղտնալսումների զննությսն արձանագրության մեջ նշել և մեղադրանքի հիմքում է դրել երկու զանգ մեկը 600 վարկյան մյուսը 281 վարկյան տևողությամբ։
Բայց իրականում այդ զանգերը մեկը 1150 վայրկյան է իսկ երկրորդը 1350 վայրկայն տևողությամբ են։ Երբ լսում ես ամբողջողջական հեռախոսային խոսակցությունը, ապա ապացույցը դառնում է արդարացնող, երբ լսում ես քննիչի առանձնացրածը դառնում է մեղադրող։
Այստեղ ամենայն հավանականությամբ Վահրամ ջանիս մարաթոնը այնքան էլ օգուտ չի տվել և ՀՔԾ-ն հայտարարում է, որ մենք սուտ ենք ասում, շառ ենք անում և զանգերը առկա են։
Ասեմ Ձեզ կարող է անցներ և սա, եթե չլիներ մի բայց՝ գաղտնալսումները հետազոտվել են դատարանում, դատավորը հաշվիչով ինքն է հաշվել րոպեները և վարկյանները, ինքն է արձանագրել խախտումը, այն որ անհամապատասխանությունն առկա է համոզվել է մեղադրող դատախազը։ Դատական նիստի ձայնագրառման կրիչի կրկնօրինակը մեզ մոտ է։
Ավելին, որպեսզի կարողանաս լսես գաղտնալսումը պետք է համակարգչի մկնիկը պահես տվյալ ֆայլի վրա և սեղմես։
Բայց հենց պահում ես ֆայլի վրա միանգամից ձայնագրառման տևողությունը առանձին պատուհանով գրում է, 19: 30 և 24: 07 րոպե։
Այսքան չէինք վրդովվի եթե այս մի «կռուտիտը» անմիջապես չվիրավորեր իմ, պաշտպանիս, մեղադրող դատախազի և դատավորի ինտելեկտը։
Ստացվում է մենք ենք սխալ տեսե՞լ։
Թե ՀՔԾ պետ Վահրամ ջանիս թվացել է մի պահ, որ մենք էլ ենք անփույթ վրիպակ և չենք կարողանում 10 րոպեն 18.5 -ից, իսկ 4.5 րոպեն 24- ից տարբերենք, որ գնացել է այս կարգի պարզունակ «կռուտիտի» և հույս է ունեցել, որ կանցնի։
Ընդունեք տեղին կլինի, որ հարց տամ ՀՔԾ պետին՝
«Վահրամ ջան դու ի՞նչ ես ծխում, որ կորցրել ես իրականության զգացումը» ։
Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։
Աղբյուրը՝ Ալգա փաստաբանական գրասենյակ։