Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երևանյան դժվարամատչելի զառիթափերը մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով

15:19, cumartesi, 07 ekim, 2017
Երևանյան դժվարամատչելի զառիթափերը մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով
     Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի առանձին դժվարամատչելի հատվածներ մաքրվել և պատշաճ տեսքի են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության աշխատակիցները: ԶԼՄ-ներով նախապես տարածված տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքներն առանց խոչընդոտների անցկացնելու նպատակով առավոտյան ժամը 10-ից դադարեցվել էր երթևեկությունը Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան-Խորենացի փողոցների հատվածում: Հենց այդ ժամից էլ գործի են անցել փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայով ու ճոպաններով մաքրել և պարկերով իրենց հետ իջեցրել են զառիթափի այդ հատվածի աղբը: Աշխատանքներն այս հատվածում համակարգել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության աշխատակիցների ուժերով մաքրման աշխատանքներ են կատարվել նաև մեկ այլ դժվարամատչելի տարածքում՝ Աթենքի փողոցի` «Արարատ» կոնյակի գործարանին հարակից զառիթափում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1808 | 0 | 0
Facebook