Durun lütfen yüklemiyor...

Makaleler

2016թ. 8 հազար երեխա է սպանվել և վիրավորում ստացել. ՄԱԿ

21:03, cuma, 06 ekim, 2017
2016թ. 8 հազար երեխա է սպանվել և վիրավորում ստացել. ՄԱԿ
    
    

    
Ավելի քան 8 հազար երեխա է սպանվել և վիրավորում ստացել 2016թ. ռազմական հակամարտությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ երեխաների պաշտպանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբիան:
     Նա ներկայացրել է ռազմական հակամարտությունների պայմանների երեխաների դրության մասին ՄԱԿ-ի ամենամյա զեկույցը, փոխանցում է Deutsche Welle-ն:
     ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ 2016թ. Աֆղանստանում սպանվել և տուժել է ավելի քան 3500 երեխա՝ մոտ 25%-ով ավելի շատ, քան 2015թ.: Եմենում սպանվել և տուժել է 1300 երեխա, մոտավորապես այդքան՝ Սիրիայում:
     ՄԱԿ-ն առաջին անգամ սև ցուցակում է ներառել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցան, որի ավիահարվածների արդյունքում, ըստ կազմակերպության, սպանվել է մոտ 700 երեխա:
     Բացի Սաուդյան Արաբիայից՝ ցուցակում են հայտնվել նաև կազմակերպություններ Աֆղանստանից, Իրաքից, Եմենից, Կոնգոյից, Մալիից, Մյանմայից, Սիրիայից, Սուդանից և Կենտրոնական Աֆրիկայից:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2305 | 0 | 0
Facebook