Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բյուրեղավանի քաղաքապետ Հ. Բալասյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

01:32, perşembe, 21 eylül, 2017
Բյուրեղավանի քաղաքապետ Հ. Բալասյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ
     Սիրելի' բյուրեղավանցիներ,
     Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առիթով: Այսօր հիրավի տոն է բոլորիս համար, տոն, որի մասին ազգովի երազել ենք դարեր շարունակ, տոն, որի համար պայքարել են սերունդներ: Տարիներ առաջ մենք ազգովի «Այո» ասացինք անկախությանը ու Հայաստանի համար գծեցինք նոր ճանապարհ: Ճանապարհը դժվար էր, սակայն կարողացանք պատվով դուրս գալ` պաշտպանելով ազգային արժանապատվությունն ու վերամիավորելով մասնատված հայրենիքի մի մասը: Անկախության կերտման ու հայրենիքի պաշտպանության ազգանվեր գործում իր ուրույն ավանդն է ունեցել նաև Բյուրեղավան համայնքը` զոհաբերելով իր հերոս նահատակներին, որոնց հիշատակը հավերժ է, իսկ ավանդը` անգնահատելի: Հանուն անառիկ ու խաղաղ հայրենիքի կերտմանն այսօր էլ զենքը վայր չենք դրել, սակայն բաղձալի անկախությունն այլևս պատմական իրողություն է, նրա պահպանումը՝ յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է:
     Հայաստանը դեռևս հեռու է մեր երազած պետությունը լինելուց, կան բազմաթիվ խնդիրներ, սակայն պետք է հիշենք, որ յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսի ապագա կունենա Հայաստանը: Մեր աշխատանքով, մեր նախանձեռնություններով, սիրով ու նվիրումով պետք է կառուցենք մեր սերունդների լուսավոր ապագան, նրանց հանձնել այնպիսի Հայաստան, որի մասին երազել են մեր նախնիները:
     Ուստի փառավորվենք մեր անկախությամբ, կանգուն պահենք մեր երկիրը և շենացնենք անկախ Հայաստանը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2715 | 0 | 0
Facebook