Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորական ուղերձը անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ

01:11, perşembe, 21 eylül, 2017
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորական ուղերձը անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ:

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
     1991 թվականի սեպտեմբերի 21-ը մեր տոնացույցի ամենապանծալի էջերից է, քանզի այդ օրը մեր ժողովուրդը միահամուռ «այո» ասաց անկախությանը և ի լուր համայն աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու պատասխանատվությունը: Անկախության հանրաքվեն վերստին հավաստեց, որ մեր բոլոր հաղթանակների գրավականը ամփոփված է հայի անսասան ոգու և միասնական հաստատակամության մեջ:
     Ազատագրական մարտերի և մաքառումների հաղթահարմամբ իրականացված մեր ժողովրդի նվիրական երազանքը վերագնահատելով` պետք է զորակցենք մեր երկրի ու պետության զարգացման և հզորացման գործընթացին:
     Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամենայն բարիք:
     Թող անկախությունը դառնա ոչ միայն նպատակ, այլև կենսակերպ, Մայր Հայրենիքի բարօրությանը ծառայելու սրբազան պարտականություն:
     Հարգանքով` Կ. Գուլոյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3138 | 0 | 0
Facebook