Թե ինձ հավատաք
Գիտե՜մ, կտխրեք,
Թե չհավատա՛ք
Փորձ արեք հիշե՜լ
Հայի աչքի պես խո՜րն ու թափանցիկ
Ի՜նչ-որ նման բան, որտե՞ղ եք տեսել:
Ես վստա՛հ եմ որ դրա՜խտ ասածը
Հայի աչքո՛ւմ է,
Որ նման աչքե՜ր
(Ուզե՜նք թե չուզե՜նք)
Միայն Մե՛նք ունենք:
*
Խո՜րն են, շա՜տ խորն են աչքերը հայի-
Թա՜նձր ու տտիպ՝ նման մեր գինուն,
Ու ինչ է թե հանկարծ օտարը ըմպի՜
Մի բի՛րտ արթնացում կզգա բերանում:
*
Իսկ մենք ամեն օր նեկտար ենք ըմպում,
Կորո՜ւմ, գտնվո՜ւմ հայի աչքերում,
Մենք ամե՛ն օր ենք լինում դրախտում
Եվ ամեն օր վտարվում:
*
Չգիտեմ արդյոք բանաստե՞ղծ եմ ես,
Միջակ մի պոե՞տ, թե՞ գրչակ արդար,
Բայց անկեղծ ասեմ, ինձ հավատացե՜ք,
Որ հայի աչքը ե՜րգ է ինձ համար -
Երաժշտությո՜ւն է,
Արվեստի կոթո՜ղ,
Գլուխգործո՛ց է՝
Արվեստ՝ արվեստների մեջ,
Իրոք նմա՜ն բան չկա՛ աշխարհում-
Հայի աչքերը պաշտամո՜ւնք են, ծես՜:
*
Մեր վշտերի պե՜ս՝
Մեր աչքերն են խո՛ր,
Մեր ցավերի պե՜ս՝
Թա՜ց ու արնածոր…
Վրեժով լեցո՜ւն, թախիծով պատա՜ծ,
քանզի ասելու Բա՜ն ունենք պահած:
* * *
Թե ձեր ձե՜ռքն ընկնեմ
Գուցե մտրակե՜ք,
Տանջամահ անե՜ք,
Կա՛մ գնդակահարեք,
Բայց միևնո՜ւյն է, չե՛մ կարող չասե՛լ,
Որ նույնի՛սկ դավաճան հայի աչքերո՜ւմ-
Ես խո՜րն եմ տեսել: