Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

10:59, perşembe, 14 eylül, 2017
Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

scannews.am-ը հրապարակել է Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին:
     «Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում՝ չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ» ։

09.12.1921
     Կ.Պոլիս-Վենետիկ


    
     https://scannews.am/news/view/1900

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7144 | 0 | 0
Facebook