Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՀՔԾ ԱՆՀՈՒՅՍ ՊԵՏԻՆ ԴԱՍ -7

23:34, pazar, 10 eylül, 2017
ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՀՔԾ ԱՆՀՈՒՅՍ ՊԵՏԻՆ ԴԱՍ -7

Դասախոս՝ ՀՔԾ անգրագիտությունից տուժած, ամբաստանյալ Արտակ Գալստյան

Ունկնդիրներ՝
     Գեներալ լեյտենանտ Վահրամ Շահինյան ՝ դեռ - ՀՔԾ պետ
     Կարեն Կարապետյան՝ ՀՔԾ կոռուպցիայի և պաշտոնեական հանցագործությունների նախկին վարչության պետ, դեռ - Գլխավոր Դատախազություն ավագ դատախազ
     Աշոտ Ժամկոչյան՝ դեռ -ՀՔԾ քննիչ
     Ալիկ Ստեփանյան դեռ - ՀՔԾ ավագ քննիչ
     Դասախոսությունը իրականացվում է «եթե թերուսին չես կարողանում հեռացնել՝ պարտավոր ես կրթել» բարեգործական հիմնադրամի բարձր հովանու ներքո։
     «Հարգելի» ունկնդիրներ այսօր շարունակում ենք անդրադառնալ քրեական դատավարությունում անթույլատրելի ապացույցների հասկացությանը։
     Այն ինչ հիմա բացատրելու եմ ձեզ գիտի անգամ երեխան։ Այսօր ՀՀ-ում չես գտնի գոնե մեկ մեղսունակ անձի, որը չգիտի, որ ապօրինի ձայնագրառումը դա ապացույց չէ։
     Ելնելով այս ճշմարտությունից և քանզի ակնհայտ է, որ դուք ՀՀ քաղաքացիներ եք, մնում է երկրորդ տարբերակը ՝ պարոնայք դուք ուղղակի մեղսունակ չէք։
     Այսպես՝
     ՀՀ Քր. Դատ. Օր-ի 104-րդ հոդվածը սահմանում է, որ անթույլատրելի է օրենքի խախտումով ձեռք բերված ապացույցների օգտագործումը մեղադրանքի նպատակով։
     Նույն օրենքի 105-րդ հոդվածը սահմանում է, որ անթույլատրելի են այն ապացույցները ՝
     «....որոնք ձեռք են բերվել անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից
     .....համապատասխան քննչական կամ դատավարական գործողություն կատսրելու իրավունք չունեցող անձի կողմից,
     .....որոնք ձեռք են բերվել ՀՀ Քր.Դատ.Օր-ի նորմերի էական կամ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձի իրավունքների խախտմամբ» ։
     Իմ գործով այսպես ասած անճարությունից և ներքին թույնից դրդված գնացել էք ձեր կարճ խելքով «բջության» ։ Ինչ էք արել.
     Անհայտ աղբյուրից ձեռք բերված, ապօրինի ձայնագրառումը ուղարկել էք փորձաքննության և փորձագետի եզրակացությունը դարձրել ապացույց։ Սակայն մի բան հաշվի չէք առել, որ հատուկ ձեր նման «բջերի» ¦ համար Վճռաբեկ դատարանը Թիվ ԵՔՐԴ/0295/01/08 և ԵԿԴ/0081/01/11 գործերով արտահայտել է հետևյալ դիրքորոշումը, որ եթե ապացույցի հիմքում դրված փաստական տվյալը ձեռք է բերված օրենքի խախտմամբ, ապա անթույլատրելի է նաև ապացույցը, քանի որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերվում է նաև դրանցից բխող ապացույցներին։
     Սակայն քննչական խումբ կոչվածը ՝ (Աշոտ Ժամկոչյան, Ալիկ Ստեփանյան) չեխական մուլտֆիլմի հերոսների՝ Լյոլիկի և Բոլիկի նման, ցանկացած արդյունքին նույնիսկ այսքանից հետո չհասնելուց հետո, իրենց ատելությունից խելքը հիմնովին քցած պետի թողտվությամբ անցել են ՀՀ Քր. Դատ. Օր-ի խմբագրմանը, իրենց վերապահել են ԱԺ-ի գործառույթ և օրենսգրքում մտցրել են ձայնի ազատ նմուշ հասկացությունը։
     Ինչև է՝
     ...փորձագետը չի կարողացել պարզել թե խոսակցության մասնակիցներից մեկը արդյոք տուժողն է թե ոչ:
     ....ինձանից ձայնի նմուշ չի վերցվել, օգտագործվել է ձայնիս ազատ շրջող նմուշը, թե որտեղ է շրջել իմ ձայնի նմուշը, երբ ես գտնվել եմ Նուբարաշեն ՔԿՀ-ում անհայտ է։
     ....Խոսակցության չորրորդ մասնակցին ընդհանրապես մեջից հանել են, զննության արձանագրության մեջ նշել են, որ մասնակցում են երեք անձ:
     ....որպեսզի ընդհանրապես կորցնեն հետքերը, զննության արձանագրության մեջ մտցրել են գոյություն չունեցող ընթերակայի տվյալներ։
     Այսքանից հետո Լյոլիկի և Բոլիկի անմեղսունակ դեմքով այս աբսուրդը համարել են միակ մեղադրանքը հաստատող ապացույց, գործի ավարտ եք հայտարարել և գործը ուղարկել դատարան։
     Քանի որ ձեր կատարած քայլերը դուրս է օրենքի և իրավաբանության շրջանակներից և շուրջ տարուց ավել տևած դասնթացները ցույց տվեցին, որ ձեր համար կտրականապես անհասկանալի է իրավաբանության լեզուն, ապա ստիպված եմ փորձել հանրաճանաչ փոխոցային լեզուն, ներքուստ հույս ունենալով, որ գոնե դա կհասկանաք և ամփոփիչ խոսքերս կլինեն ձեզ՝ չորսիդ ուղղված վեջին սթափության կոչը՝
     «Ջայլամի նման գլուխներտ խոթել եք ավազի մեջ, վստահ լինելով, որ հետույքներտ չի երևալու։ Ստիպված եմ ձեզ չորսիդ հուսախաբ անել, ձեր հետույքները երևում են, այն էլ շատ պարզ և օր օրի ավելի մոտիկից, այնպես որ եկել է ձեր համար թուլանալու և սովորական հաճույք ստանալու պահը» ։
     Թյուրմբռնումներից խուսափելու համար հարկ եմ համարում հայտարարել ձեր չորսին, որ վերևում նշված տողերս ունեն փոխաբերական իմաստ, Ձեր չորսի հետույքները իրականում ինձ հետաքրքիր չեն։
     Գլուխներտ ավազի միջից հանեք և պատրաստվեք հաջորդ դասին։

Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
     Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4334 | 0 | 0
Facebook