Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՓՈՔՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

18:31, pazar, 10 eylül, 2017
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՓՈՔՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Թուրքիան՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, կարա գենոցիդի պատասխանատվության բաժինը դնի նաև հենց հայության մի որոշակի խմբավորման վրա, քանի որ երիտթուրքերի հետ դաշնակցել են շատ հայ քաղաքական կուսակցություններ, որոնց մեջ Դաշնակցությունը մեծ չափով տեղ ու դեր ունի: Էս՝ հասկացանք:

Միաժամանակ, հայության քաղաքական հոգեբանությունը հիմարության աստիճան պարզունակա ու սարսափելիորեն պարզունակա պետական մակարդակով: Էդ վայ - հոգեբանությունից ծնված քաղաքական հայտարարությունները ասում են. «Դուք՝ թուրքերդ, մեզ կոտորել եք, հիմա պարտավոր եք ճանաչել և հատուցել»: Այսինքն առաջ են քաշում մի պահանջ, որով պետքա ներկա Թուրքիան փաստորեն զբաղվի սեփական ինքնալիկվիդացմամբ:

Կատարյալ զավեշտա:

Էդքանից հետո էլ կհայտարարեն, թե Թուրքիան թշնամաբարա տրամադրված Հայաստանի հանդեպ ու արգելափակվածա պահում հայ - թուրքական սահմանը: Եթե հայերը, անուղղակիորեն կամ ուղղակիորեն հայտարարում են Թուրքիայի առնվազն կեսի վերացման մասին, էլ ի՞նչ տեսակ վերաբերմունք ու քաղաքականություն են ակնկալում էսօրվա Թուրքիայից...

Առնվազն տարօրինակա, որ էսքանից հետո Թուրքիան շարունակումա հանդուրժել թե՛ սեփական տարածք բուն Հայաստանի Հանրապետությունից էթնիկ հայության լեգալ ու անլեգալ ուղիներով ներգաղթը, թե՛ մինչև էդ հայության Թուրքիայի տարածքում արդեն գտնվելը: Փոխարենը հասկանալիյա էն, թե ինչի՛ են Թուրքիայում շրջանառվում պանթուրքիստական բովանդակության ընենց քարտեզներ, որոնց վրա չկա նշված անգամ իրանց լեզվով ասած «Էրմենիստան» անունը: Ոնց ասում են՝ նմանը՝ նմանով, կամ գաղափարի դեմ՝ գաղափարով:

Վստահաբար պետքա ասել, որ թուրքերը անշուշտ չեն հավատում իրանց քարոզած պանթուրքիզմին, բայց գոնե առնվազն դրանով ակնարկում են, որ հայության նման տեսակ պահանջատիրության դեպքում ՀԱՅԱՍՏԱՆ անունը կարա և վերանա Աշխարհի քաղաքական քարտեզի վրայից, քանի որ ակնհայտորեն Հայաստանի օգտին չի ռազմաքաղաքական ուժերի հարաբերակցությունը նման տեսակ թշնամական պահանջատիրության պայմաններում:

Եզրակացությունը հետևյալնա:
     Նրանք, ովքեր էսօր բացոռաբար գոռում են պահանջատիրությունից, նրանք ազգային, հասարակական ու պետական անվտանգության համար մեծագույն վտանգ ներկայացնող անձեր, խմբավորումներ ու կուսակցություններ են: Դրանց էդ տեսակ քարոզչական կործանարար գործունեությունը պետքա անհապաղ արգելել օրենքով, իսկ չհնազանդվողներին ձերբակալել, աքսորել տաժանակրության ու բռնագրավել նրանց շարժական ու անշարժ գույքը՝ հօգուտ հանրային կամ պետական սեփականության:


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.09.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5656 | 0 | 0
Facebook