Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Չորս միլիարդ դրամի հերթական հափշտակությունը ՊՆ- ից

00:07, cuma, 08 eylül, 2017
Չորս միլիարդ դրամի հերթական հափշտակությունը ՊՆ- ից

Դեռևս քառորյա պատերազմի ժամանակ մամուլում լուրեր տարածվեցին, որ պատերազմի ժամանակ տանկերի շարժիչները չեն կարողացել գործարկել, խափանված և մարտական գործողություններին պատրաստ չեն եղել նաև ռազմական տեխնիկայի մեծ մասը։Այն ժամանակ մամուլը դա ներկայացրեց որպես դիզվառելիքի պակասի և անորակության արդյունք։ Բարձրացված աղմուկից հետո կարծես թե բանակի վառելիքի խնդիրը լուծվեց, սակայն տեխնիկայի պարբերաբար խափանումների և վթարի ենթարկվող Պն ավտոմեքենաների թիվը ոչ թե պակասեց այլ շեշտակի ավելացավ։Միայն այս տարվա ընթացքում վթարի է ենթարկվել ՊՆ մոտ 6 ավտոտրանսպորտ, կան զոհեր և վիրավորներ։ Պն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս ամենի հիմնական պատճառը դա ավտոպահեստամասերն են։ Պարզվում է, որ ՊՆ ավտոպահեստամասերի մատակարարման տենդերները շուրջ տաս տարի անընդմեջ շահում է ԳենՇտաբի նախկին պետ ՝ Յուրի Խաչատուրովին փաստացի պատկանող ընկերությունը։Ըստ կանոնակարգի և հաստատված տեխպայմանների բանակին պետք է մատակարարվի օրիգինալ ռուսական արտադրության ավտոպահեստամասեր։Սակայն ինչպես պարզվում է ԳենՇտաբի նախկին պետի ՝ Յուրի Խաչատուրովի գիտությամբ և անմիջական շահագռգռված մասնակցությամբ օրիգինալ ռուսական ավտոպահեստամասերի փոխարեն բանակին մատակարարվել է անօրակ չինական ապրանքը, ուղղակի կեղծվել են արտադրող պետության սերտիֆիկատները և չինական անօրակ ապրանքը դարձել է որակյալ ռուսական բնականաբար արդեն Խաչատուրովի ցուցումով նաև ՊՆ փորձագիտական լաբարատորիան տվել է եզրակացություն, որ մատակարարված ապրանքը մաքուր ռուսական է և դրանով իսկ օրինականացրել են հափշտակությունը։Որպեսզի ընթերցողին պարզ լինի հափշտակության իրական ծավալները, ապա նշենք, որ չինական ավտոպահեստամսը 10 անգամ ավելի էժան է քան օրիգինալ ռուսական արտադրությանը։ Միայն այս հարաբերակցության ՝ ռուսական արտադրության փոխարեն չինական ավտոպահեստամաս ներմուծելով տարեկան հափշտակվել է մոտ 400 միլիոն ՀՀ դրամ, իսկ 10 տարվա կտրվսծքով մոտ 4 միլիարդ դրամ հոսել է դեպի ԳենՇտաբի նախկին պետ ՝ Յուրի Խաչատուրովի գրպանը։Հենց այս հանգսմանքն էլ հանգեցրեց ապրիլյան պատերազմի զոհերին, հենց այդ պատճառով էլ մինչև օրս գլխիվայր շուռ են գալիս ՊՆ ուրալները հանգեցնելով մարդկսյին զոհերի և վիրավորների։ Սույն նյութի ընդիմախոսների կասկածները փարատելու համար նշեմ հետևյալը, պետք է ընդամենը այս պահին Պն ում գտնվող ավտոպահեստամասերը ենթարկել անաչառ փորձաքննության և կեղծիքը կբացահայտվի, իսկ նյութում նշված փաստերը կհաստատվեն։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
10549 | 1 | 0
Facebook