Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երկաթուղային WikiLeaks. Վեներա Ավետիսյան. ՀԿԵ

16:14, cumartesi, 02 eylül, 2017
Երկաթուղային WikiLeaks. Վեներա Ավետիսյան. ՀԿԵ

Երկաթուղային WikiLeaks-ի շրջանակներում այս անգամ անդրադառնալու ենք ՀԿԵ «դե ֆակտո» շեֆ, գլխավոր հաշվապահ, Հայաստանի ամենահարուստ տիկին Վեներա Ավետիսյանին։

Նա տասնյակ տարիներ աշխատում է երկաթուղում, եւ այդ տարիները հենց այնպես չի վատնել, հասցրել է իր մոտ աշխատանքի տեղավորել մոտ 3 տասնյակ հարազատների։ Սակայն չսահմանափակվելով միայն հաշվապահապական բաժնում յուրայիններին գործի տեղավորելով՝ ընդլայնել է իր լիազորությունները՝ այսօր արդեն որոշելով երկաթուղու կադրային հարցերը։ Արդյունքում` բոլոր պրոֆեսիոնալներից (իրավաբան Արսեն Մկրտչյան, լրատվականի պետ Վահե Դավթյան, պատվավոր երկաթուղային Արմեն Թամիրյան եւ այսպես շարունակ) ազատվել է` բերելով կասկածելի կենսագրությամբ, կրթությամբ եւ փորձով անձանց:

Կադրային հարցերից բացի՝ Վեներա Գերասիմովնան բառիս բուն իմաստով քանդում եւ թալանում է երկաթուղին, որեւէ պայմանագիր, որեւէ ծառայություն, որեւէ գնում առանց նրա «դաբրոյի» չի իրականցվում, երկաթուղու հետ որեւէ ֆինանսական հարցով հարաբերվելիս պետք է ներկայանալ տիկնոջը եւ մուծվել 20-50 տոկոս հասնող ատկատ, կարելի է ասել նա «երկաթուղու Սաշիկն» է։

Մամուլը բազմիցս գրել է նրա մութ, կոռուպցիոն գործարքների մասին, սակայն ում է պետք այս ամենը։ Մնում է եզրակացնել՝ ՀԿԵ ղեկավարությունը «օրթաղ» է այս գործարքներում, թալանը կազմակերպում է հենց այս տիկնոջ միջոցով, այլապես առնվազն կույր է պետք լինել, որպեսզի չտեսնես, թե ինչ է կատարվում քո հիմնարկում:

Ընդամենը մի քանի ծաղկաքաղ նրա մասին հրապարակումներից։ Օրինակ՝ հայտնի է, որ Վեներա Ավետիսյանը գործերի կառավարիչ Կարեն Անտոնյանի հետ միասին արհմիության գումարները իրենով է արել` ՀԿԵ-ից հեռացնելով արհմիության ղեկավար Աշոտ Խլղաթյանին: Անգամ կազմակերպեց դատական հայց Աշոտ Խլղաթյանի

դեմ, կողքից էլ մի «ֆեյք» արհմիություն բացեց` այդտեղ տնօրեն կարգելով ՀԿԵ-ում հայտնի տիկին Ալբինային:

Տիկինը փողի հանդեպ «սուր» հոտառություն ունի, ամեն ինչից կարողանում է գումար կորզել, օրինակ` «կոնտեյներների» տարածք կառուցելու համար գումարներ դուրս գրեց նախկին տնօրեն Ռեբեցի եւ վերջինիս բարեկամ Լյոխկինի հետ: Իսկ ֆինանսական գծով պետի տեղակալ Իլյա Կելպերիսի հետ միասին արտերկրում բացված կազմակերպությունների միջոցով թալանում են բեռնափոխադրումների գումարները այդ ծառայության աշխատակիցների օգնությամբ:

Եդիգարյաններ 3 եղբայրների հետ միասին Վեներա Ավետիսյանը զբաղված է ՀԿԵ շարժակազմը թալանելով։ Ժամանակին մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, թե ինչպես ՀԿԵ-ի ղեկավարության քթի տակ քանդում են երկաթուղու չօգտագործվող ռելսերն ու վաճառում Արարատյան դաշտավայրում խաղողագործությամբ զբաղվող գյուղացիներին: Նրանք էլ կտրատված ռելսերն օգտագործում են որպես բիր (ձող, որը տնկում են խաղողի վազի կողքին` իբրև հենակ): Այս բոլոր գործարքները բնականաբար կարողանում են գլուխ բերել գլխավոր հաշվապահի` Վեներա Ավետիսյանի միջոցով։

Այս տիկինը գծային ծառայության միջոցով մետաղի ջարդոնների անվան տակ կազմակերպում է երկաթուղու ռելսերի թալանը: Ի դեպ, Վանաձորի եւ Երեւանի գծային ծառայությունների պետերը 50-ական մլն դրամ պակասորդ տալու պատճառով աշխատանքից հեռացվել են, այդ մասով նրանց դեմ անգամ քրեական գործ կա հարուցված: Մեկ այլ ուշագրավ դրվագ, Վեներա Գերասիմովնայի գործունեությունից: Հարավկովկասյան երկաթուղում ամսական 10-12մլն դրամ է հատկացվում ներկայացուցչական ծախսերի համար: Իսկ թե ինչ ներկայացուցչական ծախսեր են անում, բոլորիս է հայտնի` բացարձակ ոչինչ։ Երկաթուղու անփոխարինելի գլխավոր հաշվապահը` արարողակարգի պետ Կարեն Բադալյանի միջոցով, կազմակերպում են այդ գումարի մաս-մաս անելը, փոխանցում իրենց ընկերություններին, ցույց տալիս, թե այդքան ծաղիկ, գորգ եւ այլ «ներկայացուցչական» իրեր են գնել, իսկ հետո ստանումիրենք իրենցից, այսպիսի օրինակները մեզանում բազմազան են։

Հ. Գ. Առաջիկայում կներկայացնենք, թե ինչպես Վեներա Ավետիսյանը Մատակարարման վարչության պետ Լադոշայի եւ ֆինանսական գծով պետի տեղակալ Իլյա Կելպերիսը թալանում են Հայաստան եկող ներդրումային գումարները: Կնշենք նաեւ ՀՀ-ում եւ ՌԴ-ում գրանցված այն կազմակեպությունների անունները, որոնցով թալանում են փողերը, ինչպես նաեւ հաշիվ-ապրանքագրերը, գումարների չափը: Այնպես որ ՀԿԵ բարձրագույն ղեկավարությանը պայծառ ապագա է սպասվում ուղղիչ աշխատանքային գաղութում:

Լուսանկարում հերոսներն են պատվոգրեր ստանալիս, վստահ ենք` դրանք մի օր կդառնան կալանավայրի ուղեգիր: Բա հո տիկինն այդքան հեշտ չի՞ վայելի Էրեբունիում գտնվող հսկա առանձնատունը ու սուպերմարկետը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6615 | 0 | 0
Facebook