Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչպես ընդամենը մեկ շաբաթում ազատվել 8-10 կգ ավելորդ քաշից

18:51, salı, 22 ağustos, 2017
Ինչպես ընդամենը մեկ շաբաթում ազատվել 8-10 կգ ավելորդ քաշից

Այս դիետան շատ տարածված է և արդյունավետ, ուստի մեկ անգամ այն փորձելուց հետո, կանայք հաճախ նշում են, որ սա իրենց սիրելի դիետան է: Հենց սա է պատճառը, որ այն անվանվում է «Սիրելի» դիետա:

Այս դիետայի սննդակարգը պարզ է, հասանելի և ոչ ծախսատար: Պետք չէ հաշվել կալորիաները և կշռել սննդի չափաբաժինը: Այն օգնում է բնական ճանապարհով ընդամենը մեկ շաբաթում մաքրել օրգանիզմը և ազատվել 8-10 կգ ավելորդ քաշից: Ընդ որոմ՝ այս դիետայի դրական կողմերից մեկն էլ այն է, որ կորցրած կիլոգրամները չեն վերականգնվում սովորական սննդակարգին վերադառնալու դեպքում:
     Դիետայի տևողությունն է մեկ շաբաթ: Այն հիմնված է առանձին սնվելու սկզբունքների վրա:
    
     «Սիրելի» դիետայի սննդակարգը
    
     1-ին օր՝ ըմպելու
    
Այս օրը կարելի է խմել ամեն ինչ անսահմանափակ քանակությամբ: Ցանկալի է նախապատվությունը տալ առանց շաքարավազի կանաչ թեյին, անյուղ կեֆիրին և անյուղ արգանակին:
     2-րդ օր՝ բանջարեղենային
     Կարելի է ուտել բանջարեղեն (վարունգ, պղպեղ, գազար, դդմիկ, լոլիկ) և կրկին անսահմանափակ քանակությամբ: Այս օրը հատկապես օգտակար է կաղամը, քանի որ համարվում է բնական ճարպերն այրող միջոց:
     3-րդ օր՝ ըմպելու
    
Հարկավոր է կրկնել առաջին օրվա «սննդակարգը»:
     4-րդ օր՝ մրգային
    
Այս օրը հարկավոր է անպայման ուտել խնձոր, նարինջ, մանդարին: Քիչ քանակությամբ թույլատրվում է նար բանան ու սալոր, սակայն խախողից ցանկալի է խուսափել, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար: Շատ օգտակար են թուրինջն ու կիվին, որոնք նպաստում են բնական ճանապարհով ճարպերի այրմանը:
     5-րդ օր՝ սպիտակուցային
    
Սա «ամենահագեցնող» օրն է: Հարկավոր է ուտել սպիտակուցներով հարուստ սնունդ՝ հավի կրծքամիս, խաշած կամ պաշոտ հավկիթ, յոգուրտներ, շոգեխաշած սպանախ:
     6-րդ օր՝ սահուն անցում սովորական սննդակարգին
    
Սա դիետայից սահուն «դուրս գալու» փուլն է, որի ժամանակ հարկավոր է «տրամադրել» օրգանիզմն ավելի տարատեսակ սնունդ ընդունելուն:
     Վերջին օրվա սննդակարգն է.

1-ին նախաճաշ՝ 2 հատ խաշած ձու և առանց շաքարավազի թեյ,

2-րդ նախաճաշ՝ցանկացած միրգ,

Կեսօրին՝ կրկին միրգ,

Ճաշին՝ հնդկաձավարով կան բրնձով թեթև ապուր կամ օրգանական արգանակ,

Ընթրիքին՝ բանջարեղենային աղցան բուսյուղով կամ ձիթայուղով: ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մի փաքր աղ:
    
    
     http://med.tert.am/am/news/2017/08/20/sireli-dieta/32261


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
12577 | 0 | 0
Facebook