Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սուրճի օգտակարության մասին

16:26, pazartesi, 21 ağustos, 2017
Սուրճի օգտակարության մասին

med.tert.am/am/news-հաղորդմամբ գիտնականների անցկացրած բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը շատ օգտակար է առողջության համար: Այն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, բարձրացնում է աշխատունակությունը, նվազեցնում է շաքարային դիաբետի և դեմենցիայի առաջացման հավանականությունը:
    
Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ըմպելիքը նաև դրական ազդեցություն է ունենում կյանքի տևողության վրա:

Ուսումնասիրությանը մասնակցել է 180 հազար կամավոր և գիտափորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ օրական մեկ բաժակ սուրճ խմող մարդիկ 12%-ով ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքերը ընդհանրապես սուրճ չեն օգտագործում:

Օրական 2-3 բաժակ սուրճ խմող կամավորների մոտ վաղաժամ մահվան հավանականությունը ցածր էր 18%-ով:
     Ընդ որում՝ մասնագետները հավաստում են, որ կյանքը երկարացնելու համար կարելի է խմել և՛ կոֆեին պարունակող սուրճ, և՛ կոֆեին չպարունակող:
     Բացի այդ, գիտափորձի արդյունքների վրա չի ազդել նաև կամավորների էթնիկ պատկանելությունը:

Գիտնականները դեռ չեն պարզել, թե սուրճի որ բաղադրիչն է նման դրական ազդեցություն ունենում, սակայն նրանք խորհուրդ են տալիս ամեն դեպքում ներառել այս ըմպելիքը սննդակարգում, քանի որ այն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով:
    
     http://med.tert.am/am/news/2017/07/12/coffee/39376
    
    
    


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5464 | 0 | 0
Facebook