Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քրմուհին

15:31, pazartesi, 21 ağustos, 2017
Քրմուհին
    
    
    

Է՜խ պոետնե՜ր, պոետնե՜ր,

Միշտ ասո՜ւմ եք թե Սեր կա՛,

Բայց երբևէ չե՛ք ասել, թե որտե՞ղ է թաքնվում,

Որտե՞ղ գտնենք մենք նրան…


    

Աչքերս ուրա՜խ, բայց սիրտս տխո՜ւր

Հաստատում եմ՝ այո՜, Սեր կա աշխարհում,

Ու հե՛նց հիմա, հե՛նց այս պահին

Սավառնո՜ւմ է դեպի տուն…


    

Սիրուն վայել նա օդո՜ւմ է՝

Երկինքների ձեռքերում,

Իսկ մի դժբա՜խտ ու խեղճ պոե՜տ

Երազո՜ւմ է…

Երազո՜ւմ…


    

Երբ որ կզգամ հողը ցնցվե՜ց

Ու կատաղե՛ց հիմնովին,

Կհասկանա՜մ, որ իմ Սերը

Ո՜տքը դրեց մայր հողին:


    

Կհարցնեք թե ո՞վ է նա՝

այդ Քրմուհին հողածին -

Աստված վկա ես չգիտե՜մ, գիտեմ միայն,

Որ իմ Սե՜րն է …և առաջի՜ն և վերջի՜ն…


    

Աչքեր չունի՜- անդունդնե՜ր են՝

Ոտքից գլուխ կուլ տալու,

Սիրտը մե՜ծ է - սահման չունի –

Անհուննե՜ր են

Թևածելո՜ւ, խորհելո՜ւ:


    

Մարմինը նրա - անթեղված Ամա՜ռ է,

Շուրթերը՝ լուսեղեն մի Գարուն,

Բախտի նման շա՜տ համառն է,

Սրտիցս դուրս չի՜ գալու…


    

Հեռվի՜ց հեռու – Սերը հո՜ւր է՝

Այրո՜ղ, մոխրացնող մի քամի՜…


    

Ո՞ւր է, ո՞ւր է,

Սիրտս վերցրա՜ծ

իր հետ տարած Քրմուհին…


    

Ս.Ումառ-Հարությունյան

21.08.17, 03.30 րոպե, Երևան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7754 | 0 | 0
Facebook