Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սովորեք և սովորեցրեք . Աշխարհի գունեղ քաղաքները

07:13, pazartesi, 21 ağustos, 2017
Սովորեք և սովորեցրեք . Աշխարհի գունեղ քաղաքները
     Ըստ Travelblog կայքի` աշխարհում կան բազմաթիվ գունեղ քաղաքներ: Դրանցից շատերը հենց քաղաքի տնակների գույների շնորհիվ է, որ գրավում են զբոսաշրջիկներին և խթանում տեղի զբոսաշրջությունը: Կայքի տարբեր հոդվածների ծնորհիվ ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենագունեղ 10 քաղաքները
    


     Մանառոլա
, Չինկվե Տեռե, Իտալիա- Իտալական Ռիվիերայում պատսպարված Մանառոլա գունեղ փոքրիկ քաղաքից բացվում է հիանալի տեսարան դեպի Միջերկրական ծով:


     Գուանախուատո
, Մեքսիկա- Չափազանց գեղեցիկ և դիտարժան քաղաք, ի դեպ, շատ հարմար քաղաք ոտքով զբոսնելու համար, քանի որ տրանսպորտային երթևեկության մեծ մասը գցված է ստորգետնյա թունելներով:


     Ջոդպուր
, Հնդկաստան- Այս քաղաքում գրեթե յուրաքանչյուր շինություն ներկված է կապույտ գույնով: Այստեղ կան բազմաթիվ տաճարներ, պալատներ և շատ հետաքրքիր պատմական վայրեր: Կապույտ գույնի ընտրությունն ունի բազմաթիվ նախապատմություններ. որոշների պնդմամբ` կապույտ գույնով տեղացիները փորձել են տարանջատել եկեղեցականների տները, իսկ մեկ այլ պնդման համաձայն` կապույտ գույնով տնակներում ավելի լավ է պահպանվում սառնությունը:


     Ստոկհոլմ
, Շվեդիա-14 կղզիների վրա գտնվող աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկում ամենադիտարժան մասն են կազմում գունավոր շինությունները, որոնք արևոտ օրերին ներկվում են առավել գունեղ գույներով:


     Բուրանո
կղզի, Վենետիկ, Իտալիա- Տարբեր գույներով ներկված տներն այս քաղաքում տեսանելի են նույնիսկ ծովից մեծ հեռավորության վրա: Ամեն տարի տեղի իշխանությունների կարգադրմամբ տնակների գույները թարմացվում են ավելի պայծառ գույներով


     Վրոցլավ
, Լեհաստան Վրոցլավ, Լեհաստան-: Այս գունավոր քաղաքը ընտրվել է որպես Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք 2016թ.: Վրոցլավը համարվում է Եվրոպայի ամենագունեղ քաղաքներից մեկը:


     Սան
Ֆրանցիսկո, Միացյալ Նահանգներ_ Այս քաղաքում կա «Ներկված կանայք» թաղամաս, որտեղ «ուս ուսի» տեղակայվել են գունավոր տնակներ. այս թաղամասը համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:


     Սեյնթ
Ջոնս, Նյուֆաունդլենդ, Կանադա- Հինավուրց այս քաղաքի գունեղ տնակների պատկերներն տեսանելի են նույնիսկ մեծ հեռավորության վրա: Հատկապես գունեղ են քաղաքի կենտրոնական տնակները:


     Վալպարաիսո
, Չիլի- Չիլիի այս գեղեցիկ քաղաքը հասցրել է ունենալ բազմաթիվ անվանումներ` սկսած «Խաղաղօվկիանոսյան մարգարտից» մինչև «Դեպի դրախտ տանող քաղաքի» անվանումը: Երկրի մշակութային քաղաքը ներկված է բազմաթիվ գույներով :


     Վիլեմստադ
, Հոլանդական Անտիլներ- Վիլեմստադը Կյուրասաոյի գլխավոր քաղաքն է: Տնակները ներկվել են տարբեր գույներով` ըստ տեղացիների հին ավանդույթների:
    
    
     http://my.mamul.am/am/post/15258


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6505 | 0 | 0
Facebook