Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՍՏԵՐՈՎ ԼԻ «ՓԱՍՏԱԹՂԹԵՐ»

23:00, pazartesi, 14 ağustos, 2017
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՍՏԵՐՈՎ ԼԻ «ՓԱՍՏԱԹՂԹԵՐ»

Համաձայն էս փաստաթղթի հայ բոլշևիկներին հրահանգվումա ԳՐԱՎՈՐ թռուցիկների միջոցով ծավալել լայն հակապատերազմական պրոպագանդա հատկապես Կարսի կայազորի մեջ:

Կուզենայի հավատալ դաշնակցականների կողմից հորինված էս փաստաթղթին, մենակ թե 1939 թվականի մարդահամարի տվյալներով արդեն գրագետ էր դարձել Հայաստանի բնակչության 83, 9 տոկոսը 1897թ. 9, 2 տոկոսի դիմաց՝ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ մակարդակից սկսած:
     Մենակ էս փաստը ստիպումա հրհռալ էս տեսակ «փաստաթղթերի» վրա:

Այսինքն Կարսի կայազորի մարտիկները, որոնք փաստորեն ստորագրում էին իրանց մատով, պտի կարողանայի՞ն կարդալ լրիվ մեկ էջ հիմարաբանություններ պարունակող թռուցիկը՝ միաժամանակ մոռանալով, որ թուրքը իրա ազգի կոտորո՞ղնա: Իրանց պրագմատիզմով մշտապես փայլող բոլշևիկները նման կերպ պրոպագանդա չէին ծավալի, մանավանդ էն դեպքում, երբ բոլշևիկները դաշնակցականներին առաջարկում էին իրանց կապիտուլյացվել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ առավել ձեռնտու պայմաններով, քան որ նման պայմաններ առաջարկում էին թուրքերը 1920 թվականի դեկտեմբերի 2 - ի գիշեր լույս 3 - ի առավոտը:

Դաշնակցականների կեղծարարությունը ու դիմակը պատռվումա նաև էս հարցում ու ըստ էության ստացվումա, որ եթե բոլշևիկյան պրոթուրքական պրոպագանդան էղելա, ուրեմն էդ պրոպագանդայի ՝՝զոհը՝՝ էղելա հենց դաշնակցական ղեկավարությունը, որի արդյունքում կնքվելա ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ոչ ձեռնտու, ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌԱՋ Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագիրը: Փաստորեն բոլշևիկյան ՝՝պրոպագանդայից՝՝ առաջինը ազդվել են Դաշնակցական կառավարությունը ղեկավարող պետական այրերը, որոնց անունից 1924թ - ից սկսած մասոնական օթյակներին անդամակցող Ալեքսանդր Խատիսյանը, ստորագրումա Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Բոլշևիկյան պրոպագանդայից նման կերպ ՝՝ազդվող՝՝ երկրի քաղաքական ղեկավարությունը էսքանից հետո ի՞նչ սրտովա համարձակվում մեղավորներ փնտրի... Ու՞մ ու ինչի՞ համար մեղադրես: Սա ուղղակի աբսուրդա:
     Իրականում անգլիացիները դաշնակցականներին ու մնացած կովկասյան խաժամուժին տարածաշրջանում պետություններ տրամադրեցին բացառապես հակառուսականության՝ աշխարհաքաղաքական նպատակներով, հետևաբար, դաշնակցական հասկացողությամբ Հայաստանը ու մնացած հանրապետություններն էլ իրանց հերթին իրանց քաղաքական կողմնորոշմամբ կարող են ըլնել բացառապես հակառուսական, բայց ոչ երբեք՝ պրոռուսական - խորհրդային:

Հետխորհրդային շրջանում ապրող «պատմաբան» կոչվածներն էլ մինչ օրս կկրկնեն դաշնակցական պրոպագանդայի սուտը, թե Հայաստանը 1920 թվականին կորցրեց անկախությունը:

Էս դեպքում, նման բան ասողները թող գնան գրողի ծոցը ու ավելի հեռու մի տեղ, քանզի էսօրվա ձևական քաղաքական «անկախությունը» իրականում կա մենակ նրա համար, որ քողարկվի իրական՝ ֆինանսա - տնտեսական ստրկությունը, արդյունաբերության բացակայությունը, գործազրկությունը, արտագաղթը, կեղծ պատերազմում զոհերը ու ամեն տեսակ թշվառությունները, մի բան, որը չկար ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ու որդեղ մարդը հույսով էր նայում իրա ու իրա վաղվա սերնդի համար կառուցվող ապագային:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     14.08.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5701 | 0 | 0
Facebook