Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դավիթ Մշեցի

20:26, pazar, 13 ağustos, 2017
Դավիթ Մշեցի

Հովվերգ
    
    

կիթառի լալկան լարերի ներքո
     ծղրիդների մեղմ երգեհոնի տակ
     ես կհամբուրեմ մերկ ուսերը քո
     ու կչափչփեմ մարմինդ ճերմակ…

աստղե անձրևներ կթափվեն վերից
     դու մերկ կպարես արբունքից հարբաց,
     ես կհամբուրեմ նորից ու նորից
     մերկ պարանոցդ ու կրծքերդ թաց…

շունչը կպահի անտառը մի պահ
     ծովը կպատռի կուրծքը ավազի,
     ու արդեն կզգամ իմ մարմնի վրա
     ճանկերը շատ սուր իմ էգ հովազի…

ու կլինի հևք, ու եռք կլինի
     կլինի հեշտանք ու տուրևառում
     ապա եռ կգա արբունքի գինին
     սիրուց արբեցած մեր երակներում…

Դավիթ Մշեցի

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3298 | 0 | 0
Facebook