Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գարուշ Հարյանց

09:07, cuma, 11 ağustos, 2017
Գարուշ Հարյանց


     """"""""""""""""""""""""
     ՍԵՐ ԵՎ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ,

կամ հակառակը,
     որով տխրում ենք առավել հաճախ,
     քան հակառակը,

ուրախանում ենք
     եվ բարձիթողի լքում իրարու,
     մինչեւ պարտություն,

երբ զրոն մեկ է,
     մեկն էլ՝ միավոր հազարապատիկ
     նախահարձակմամբ,

ամենավերին
     խաչի ներքո ենք, անուն առ անուն,
     Հուդան է դրսում,

որ միջնորդաբար
     շարունակում է սահմաններ խախտել
     դավաճանությամբ,

մենք դեռ Հիսուս չենք,
     որ արագ ներենք ու չփոշմանենք,
     մենք լույսն ենք վերին,

որ Հիսուս արժե՝
     մով կերպարանքով Հայր մեր աստծո,
     երիցս էլ անմահ։

Օգոստոսի 11, 2017 թ․, ․ Լոս Անջելես։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3460 | 0 | 0
Facebook