Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտե՞ք արդյոք…

21:30, perşembe, 10 ağustos, 2017
Գիտե՞ք արդյոք…

Հանրավոր է` շատերը զարմանան ու տարակուսեն, երբ իմանան, որ Եմենի երկրորդ խոշոր քաղաքի՝ շուրջ մեկ միլիոն բնակչություն ունեցող Ադենի անունը նույն ծագումնաբանությունն ունի, ինչ հրեաքրիստոնեական «Եդեմ» առասպելական տեղանունը:
    

     Աքքադերեն «edinnu» բառը, որ «դաշտ» է նշանակում, եբրայերենում ոչ միայն հնչունափոխվել ու դարձել է «էդեն», այլև այն հուզական-զգացմունքային իմաստն է ձեռք բերել, որ կարող էր զգալ անապատից հետո հանկարծ բուսառատ հարթավայրում հայտնվածը, կամ այդ բուսառատ երկրի մասին կարող էր երազել ամբողջ կյանքը կիսաամայի տարածքներում անցկացրած քոչվորը …մի խոսքով, հրեաների լեզվում «էդեն» -ը «հաճույք, բերկրանք» է նշանակում, և այդ բառը նույն իմաստով է գործածվել, երբ ներկայիս Ադենի տեղում արաբները բնակավայր են հիմնել: Եվ դուք գիտեք, որ սա այն պարտեզի, կամ, ուրիշ խոսքով, դրախտի անունն է, որ, եբրայական առասպելի համաձայն, Աստված տնկեց նախամարդկանց` Ադամի և Եվայի համար: Այդ պարտեզը նաև «Աստծո պարտեզ» է անվանվում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7229 | 0 | 0
Facebook