Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան

10:25, perşembe, 10 ağustos, 2017
Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան
    
    

Edu.am-ի փոխանցմամբ Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադային և Հայոց եկեղեցու պատմության մրցույթին այս տարի մասնակցում է Հայաստանի, Արցախի և 7 երկրներից (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) եկած ավելի քան 100 պատվիրակ:

Միջոցառման նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը, ինչպես նաև նպաստել տարբեր երկրներում բնակվող աշակերտների միջև համագործակցային կապերի հաստատմանը:

Միջոցառմանը կարող են մասնակցել նաև այն պատանիները, ովքեր չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից, ինչը հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնել հայերենին չտիրապետող, համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներ, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներ: Օլիմպիադայի ծրագրում ընդգրկված են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից:

Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի գիտակրթական համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք միտված են կրթության որակի ու միջազգային հեղինակության բարձրացմանը, իսկ հանդիպման ավարտին պատասխանել է նաև աշակերտների և ղեկավարների հարցերին:

Աղբյուրը՝ Edu.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2625 | 0 | 0
Facebook