Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԽՆԱՅՈՂԸ, ԺԼԱՏԸ, ԲԱՑՈՌԸ, ԱՌԱՏԱՁԵՌՆԸ

18:43, pazartesi, 07 ağustos, 2017
ԽՆԱՅՈՂԸ, ԺԼԱՏԸ, ԲԱՑՈՌԸ, ԱՌԱՏԱՁԵՌՆԸ

Փողը մեր կյանքում մեծ դեր ունի ու էդ նորություն չի: Փողի մեծ դերը պայմանավորվածա փոխանակային հարաբերությունների զարգացման աննախադեպ աստիճանով՝ առևտրի զարգացմամբ: Փողը տնօրինումա մարդը ու ցանկացած քանակի փողի առկայությունը մարդու գրպանում էդ նշանակումա, որ տվյալ մարդը գտնվումա փոխանակային հարաբերությունների՝ առևտրի մեջ իրան շրջապատող սուբյեկտների ապրանքների ու ծառայությունների հետ: Հաճախ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու համար մարդու գրպանի փողը չի հերիքում ու մարդը, երբ ուզումա ունենա տվյալ ապրանքը կամ օգտվի տվյալ ծառայությունից, բավարարելու համար իրա էսթետիկական կամ ֆիզիկական պահանջմունքները, ստիպված անցնումա իրա փողի ծախսման խնայողական ռեժիմի՝ որոշակի ժամանակ զրկելով իրան որոշ տեսակ ապրանքներից ու ծառայություններից օգտվելուց: Էդ տեսակ մարդը ԽՆԱՅՈՂ մարդնա, բայց ոչ երբեք՝ ժլատը:

ԺԼԱՏ մարդը էդ էն տեսակ մարդնա, ով եկամտի էն տեսակ աղբյուր ունի, որը համապատասխանումա իրա ֆիզիկական ու էսթետիկական պահանջմունքների բավարարման համար, բայց որի բավարարմանը տվյալ մարդը չի գնում, այլ մենակ կուտակումա իրա ֆինանսները չգիդես թե որ օրվա համար՝ աննպատակ ու անիմաստ:

Հաճախ խնայող մարդուն հոգեբանորեն շփոթում են ժլատի տեսակի հետ: Իրականում մեծ տարբերություն կա հոգեբանական էդ տեսակների մեջ:
     ԽՆԱՅՈՂ մարդուն կարող են ասել ժլատ՝ քձիբ, եթե տեղյակ չեն, թե տվյալ մարդը ինչ նպատակներ ունի իրա ֆինանսական ծախսերի ուղղության առումով: Տվյալ մարդն էլ հե՛չ պարտադիր չի զեկուցի իրա անելիքների մասին որևէ երկրորդական կամ երրորդական նշանակության անձի:

ԲԱՑՈՌԸ մարդու էն տեսակնա, ով միշտ ապրումա իրա վերջին կոպեկով՝ աշխատավարձից - աշխատավարձ ու իրան միշտ փողը չի հերիքում, որի համար ստիպված պարտքերա կուտակում դեսից - դենից ու իրա ամբողջ կյանքը ապրումա նման կերպ: Մարդու բացոռ տեսակը տառապումա որոշ դեպքերում ցուցամոլությամբ, ինչը սխալմամբ թողնումա առատաձեռնի, ըսենց ասած՝ շախով մարդու տպավորություն, որի հետևանքները քաշումա մենակ ու մենակ ինքը՝ բացոռը: Բացոռ մարդու հույսը ընգերներն ու ազգականներն են, բայց ոչ երբեք՝ սեփական գլուխն ու խելամտությունը:
     Ըստ էության, առատաձեռնություն կարա իրան թույլ տա ԽՆԱՅՈՂ մարդը, ինչը չի կարա իրան թույլ տա ժլատը կամ բացոռը:

Առատաձեռնությունը խնայող մարդու կողմից ՊԱՐԲԵՐԱԲԱՐ դրսևորվող հատկանիշ ու որակա: Առատաձեռն մարդը ՝՝գոյանումա՝՝ շնորհիվ իրա ԽՆԱՅՈՂ, ծախսերը տնտեսաբար տնօրինող հոգեբանության: Առատաձեռնությունը այդպիսով ԽՆԱՅՈՂ մարդու հոգեբանական որակնա, որը դրսևորվումա ժամանակի կոնկրետ պահի ու իրավիճակի մեջ: ԽՆԱՅՈՂ մարդը, պատասխանատվության բարձր գիտակցություն ունեցող մարդնա, մի հատկանիշ, որից զրկված են ժլատն ու բացոռը, քանի որ ժլատը կուտակումա հանուն կուտակելու, բացոռը՝ աննպատակ ծախսելու: Խնայողը մարդը կախված չի ֆինանսապես ո՛չ իրա ընգերներից, ոչ ազգականներից ու իրա կուտակած փողը պետք էղած դեպքում մի կոնկրետ նպատակ ու հարց լուծելունա ուղղում, որը բացոռի ու ժլատի հասկացողությունից ու հնարավորություններից դուրսա: Խնայող մարդը ռեզեռվներ ունեցող, հետևաբար՝ հուսալի մարդա, ով նպատակի ու միջոցի՝ փողի մեջ ոչ մի հակասություն չի տեսնում ու հանուն ՆՊԱՏԱԿԻ խնայումա՝ դիմանալով կարիքին ու տարբեր զրկանքներին:

Ամեն դեպքում հարգանքի արժանիյա բացառապես ԽՆԱՅՈՂ մարդու տեսակը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     07.08.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7103 | 0 | 0
Facebook