Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞նչ կենսագրություն ունի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը

20:56, pazar, 06 ağustos, 2017
Ի՞նչ կենսագրություն ունի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը
     Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ուշադրության արժանացնել Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործունեությանը և դադարեցնել նրա լիազորությունները: Ձեզ են ներկայացնում երիտասարդ դատավորի կենսագրությունը. Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում: 2009 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը: 2005 թվականից մինչև 2006 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը: 2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը: 2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը: 2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը: 2011 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը: 2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
16306 | 0 | 0
Facebook