Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամության թեկնածու, այդ երկրի հետ պետք չէ բանակցություններ վարել

20:47, pazar, 06 ağustos, 2017
Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամության թեկնածու, այդ երկրի հետ պետք չէ բանակցություններ վարել

«Երկիրը, որտեղ ձերբակալում են անմեղ իրավապաշտպանների, օտարերկրացի ներդրողներին մեղադրում են լրտեսության մեջ, ոչնչացնում իշխանության եւ իրավական պետության տարանջատման սկզբունքը, չի կարող ԵՄ անդամ լինելու թեկնածու համարվել», - Tagesspiegel թերթում գրում է հոդվածագիր Քրիստոֆ ֆոն Մարշալը:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ եկել է ժամանակը վերաիմաստավորելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունները: «Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամության թեկնածու, այդ երկրի հետ պետք չէ բանակցություններ վարել մաքսային միության ընդլայնման հարցով: Խորացված համագործակցության համար անընդունելի է գործարքի մեջ մտնել ժողովրդավարության եւ իրավական պետության հիմնարար սկզբունքների հաշվին», - կարծում է ֆոն Մարշալը:

«Նախագահ Էրդողանը եւ արտաքին գործերի նախարար Չավուշօղլին միայն խոսքերով պնդում են, որ հավատարիմ են խոսքի ազատության եւ քաղաքացիական հասարակության սկզբունքներին, սակայն մտադիր են իրենց հայեցողությամբ որոշել՝ ում համարել լրագրող, իսկ ում՝ «կեղծ լրագրող», երբ աջակցություն ցուցաբերել բանտարկյալներին եւ երբ դա համարել ահաբեկչություն: Այդ ամենը քստմնելի է: Թուրքիան չի կատարում նախնական պայմանները որպես ԵՄ անդամության թեկնածու: Բանակցությունները պետք է սառեցվեն», -կարծիք է հայտնում լրագրողը:

«Գերմանիան եւ ԵՄ-ն կարիք ունեն Թուրքիայի հետ երկխոսության հնարավորության: Թուրքիան ԵՄ-ի համար մնում է ռազմավարական կարեւոր հարեւան, կարեւոր տնտեսական գործընկեր եւ գործընկեր միգրացիոն հոսքի հարցերով: Սակայն Բրյուսելը կարող է պայմաններ դնել եւ հասնել դրանց իրականացմանը: Եվրոպան չպետք է աչք փակի խախտումների վրա եւ չպետք է վախենա պատժամիջոցներից, եթե իրավիճակը դեպի լավը չփոխվի», - գրում է հոդվածագիրը:

«ԵՄ-ն պետք է խելամիտ գործի, երբ ցանկանում է պատժամիջոցներ կիրառել ԵՄ մյուս անդամ երկրների կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում, ինչպիսին է, օրինակ, Լեհաստանը եւ Հունգարիան, ինչպես նաեւ գործընկերների հարցում, ինչպիսին է Թուրքիան»:

«Դաշնային կառավարության սպառնալիքները, որոնք վերաբերում են ֆինանսավորմանը կամ գերմանացի զբոսաշրջիկներին Թուրքիա չմեկնելու խորհուրդներին, վախեցրել են Էրդողանին: Նման հաջողություն կարող է ապահովել նաեւ Բրյուսելի հայտարարությունները, որոնք վերաբերում են մաքսային միության ընլայնման հնարավոր դադարեցմանը: Եկել է ժամանակը խելամիտ պատժամիջոցներ կիրառելու Էրդողանի բռնապետության դեմ», - եզրափակում է Քրիստոֆ ֆոն Մարշալը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7546 | 0 | 0
Facebook