Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ընդեղենի օգտակարությունը

10:45, pazar, 06 ağustos, 2017
Ընդեղենի օգտակարությունը
    
    

practic.com-ի հաղորդմամբ հետազոտությամբ պարզվել է, որ ընդեղենը կարող է երկրորդ տիպի շաքարախտի դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել: Ինչպես 450 մասնակիցների շրջանում իրականացված 12 կլինիկական փորձարկումների արդյունքներն են վկայում, օրական ընդեղենի երկու բաժին ընդունելով, այդ հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են արյան մեջ շաքարի բաղադրության նշանակալի կարգավորման հասնել:

Խոսքը, մասնավորապես, ընկույզին, քեշյուին, պնդուկին եւ պեկանին է վերաբերում, բայց ոչ՝ գետնանուշին:

Ընդեղենի մեկ բաժինը 30 գրամ է գնահատվել, հաղորդում է Daily Mail-ը:

Հետազոտության մասնակիցները, որոնց օրական 56 գրամ ընդեղեն են առաջարկել, արյան երկու տիպի հետազոտության են ենթարկել: HbA1c թեստը վերջին երեք ամիսների ընթացքում շաքարի բաղադրության դինամիկան է ցուցադրում, իսկ սովորական գլուկոզայի հետազոտությունը տվյալ պահին շաքարի բաղադրութունը որոշելու նպատակ է հետապնդում:

Լավագույն արդյունքը գրանցվել է այն մասնակիցների մոտ, որոնց, որպես համեմատական գործիք, նախապես ածխաջրատներով հարուստ սնունդ է առաջարկվել: Երկրորդ խմբում ներառված մասնակիցները մինչ հետազոտության հիմնական փուլի մեկնարկը հարստացված ճարպեր են ընդունել:

Նշենք, որ ընդեղենը չհարստացված ճարպերի բազմազան բաղադրությամբ է աչքի ընկնում:

Ընդ որում, չնայած բարձր կալորիականությանը, փորձարկման մասնակիցներից եւ ոչ մեկի մոտ քաշի ավելացում չի նկատվել:
     practic.com

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6561 | 0 | 0
Facebook