Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

18:17, cuma, 04 ağustos, 2017
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
     /հումորեսկներ/
    
    

ԸՆՉԱՔԱՂՑ ՊԱՇՏՈՆՅԱՆ


    

Երգիծաբանությունը իր օրենքներն ունի և այդ ամենը կյանքի ինչ-ինչ երևույթներն են, նրանց վեր հանելը, խարազանելը: Եվ այնքան էլ այն շատերի քիմքին հաճո չէ: Բայց ինչ արած և միայն ընթերցել և հետևություններ անել է պետք:

Այս ամենի մասին քաջատեղյակ էր Սմբատիչը, բայց այն չէր խանգարում, որ նա շատ արագ կողմնորոշվի` քայլ կատարելուց առաջ: Նրա ամենակարևոր հատկանիշներից մեկն այն էր, որ նա միայն մի պահ նայելով դիմացինի աչքերի մեջ կարող էր կռահել թե դիմացինը մուծվող է, որքան կարող է, որն է կասկածելին, որն խաբեբան և կարող էր գցել, չնայած նա 36

միջոց ուներ այդպիսիներից շտապ ազատվելու համար: Դրա համար էլ սիրում էր տանել-բերել, մինչև իր ուզածին հասնելը:

Սմբատիչը իր առանձնասենյակում հերթական պաշտոնն էր բաժանում: Դուռը թակեցին:

-Կարելի" է, -ասաց Արմենիչը, -աշխատանքի հարցով եմ Ձեզ մոտ:

-Համեցեք նստեք: Իսկ կրթությո"ւնդ:

-Մի"թե դա կարևոր է, լավ:

-Ի"նչն է լավ:

-Դե ինչպես ասեմ, Բարխուդարիչն է երաշխավորել:

-Նրան ճանաչում և հարգում եմ: Ոնց որ պետք է, կգաս, սպասում եմ:

Արմենիչի ընկերները շշնջացել էին Սմբատիչի կնամոլության, բիկինի հագնելու սովորույթի, ունեցած հավաքացուի մասին: Բայց այդ բոլորն այնքան էլ լուրջ չընդունելով Արմենիչը վերադարձավ տուն:

-Այ կնիկ, -ասաց Արմենիչը, -բան չհասկացա, թե ինչու հրամանս չտվեց, երևում է ինքդ էլ պիտի խառնվես: Միգուցե քո գեղեցկությունը կօգնի նոր պաշտոնիս ձեռք գցելուն:

Ելան ամուսիները, հագան իրենց ամենաընտիր հագուստները, նազանքով, թանկ-թանկ նվերներով / Սմբատիչի երազած /.աչք մտնելու համար գնացին հյուր:

Իսկ տանը Սմբատիչի հերթական խնջույքն էր, մի կատարյալ մասկարադ: Այնքան էին գինովցել հյուրերը, որ չէին տարբերում, ով ում կինն է կամ ամուսինը: Բոլորն էլ իրենց ազատ էին զգում:

Արմենիչը իրեն ազատ չէր զգում, չէր դիմանում, բայց սնանկ էր, հազիվ զսպեց իր կնոջը` Սմբատիչին 37

փարվելու համար, որ չապտակի: Բայց արագ կողմնորոշվեց, որ դրա կարիքը չկա, գտավ թե սխալ է . «Ամեն օր իմն է, մի օր էլ թող Սմբատիչին լինի» ;

Արմենիչն ամոթից գլուխը կախել էր, մի պահ սթափվեց` բա աթոռը, նրա տիրելու անհագ ձգտումը` հանգիստ չէր տալիս նրան:

Չիմացավ էլ սենյակից-սենյակ ինչպես սկսեց անցնել, հիանալով պատերին եղած արվեստի գործերով: Հետո նրա ականջին հազիվ լսելի շշնջոցներ հասավ: Ինչ որ ծանոթ ձայն հիշեցրեց իր կնոջը, հետո ինչ որ հիշոցներ, անորոշ սեռական բնույթի հոգոցներ: Ու իրեն ստուգելու համար առանց վախենալու որոշեց բացել դուռը:

-Ներս արի, մի ամաչիր, -ասաց Սմբատիչը, -միգուցե երեքով ավելի լավ ստացվի, սա իմ հոբին է, սկզբունքի հարց է: Կինդ գերազանց քննությունը հանձնեց: Հրամանդ դռան վրա փակցված է, կարող ես վերցնել ու վաղվանից աշխատանքի ներկայանալ:

Ինչ-ինչ, բայց Արմենիչի համար աշխատանքը շատ կարևոր էր, իսկ այն իր կնոջ կողմից` չափից ավելի էր: Աթոռամոլներին ծանոթ երևույթ:

Իսկ այս ընչաքաղց պաշտոնամոլների համար ծովը ծնկներից է: Կարծես ծնվել են ուրիշների ցավի վրա իրենց երջանկությունը կառուցելու համար: Եվ նույնիսկ սրբություն չունեն: Կարող են զոհել իրենց միայն թե հաճելի լինի:

Այդպիսիները տարաբնույթ են ու յուրատեսակ իրենց գործելաոճով, արարքներով` անզուսպ:

Իսկ Սմբատիչն ու նրա նմանները ինչ խոսք կնամոլների ցուցակում բարձր դիրքում եմ գտնվում: Մի զարմացեք, այդպիսի մի ցուցակ իրոք գոյություն ունի…

38

ՆՎԵՐ

-Օրի’որդ, այ օրի’որդ:

-Ես օրիորդ չեմ, այլ պատվաճառող:

-Ցավալին է, որքան նման եք իրար:

-Հիմար, գիտակի"ց եք ձևանում:

-Ես հիմար չեմ, ուղղակի դուք ձեր կառուցվածքով նման եք կնոջս:

-Նմանեցրի"ք երևի:

-Իսկապես, իսկ ձեզ ի"նչն է անհանգստացնում:

-Ձեր վրայից ֆրանսիական օծանելքի բուրմունք է փչում: Իսկ օծանելիքը իմ թույլությունն է: Եթե շնչեմ այդ բույրը, ապա կմահանամ:

-Մահանալու կարիք չկա: Ես կօգնեմ ձեզ ինչով կարող եմ: Հենց սկզբից պետք է ասեիք ձեր պահանջը:

-Տիկնոջս համար զգեստ եմ գնել ձեր խանութից…Եվ հետո ոչ մեկը չի կամենում փորձել:

-Ավելի կարճ:

-Իսկ դուք սրա հետ ծանոթ եք: Սա գիրք է «Սեռական կյանքի հիգենիան»: Սրանով հիմա բոլորն են զբաղված: Օրիորդ, ինչպիսին դուք եք, պիտի որ լավ հասկանաք: Հիգենիան շատ կարևոր է:

-Ժամանակ չունեմ, կարճ կապեք: Գնորդները օգնելու կարիք ունեն, անհանգստանում են:

-Դուք այս զգեստը կփորձեք: Ցանկանում եմ կնոջս լավ նվեր մատուցել:

-Սա նվեր չէ, այլ ստորացում: Լավ կփորձեմ: Իսկ ինչո"ւ եք իմ ետևից խցիկ մտնում:

-Տեսնել և բացի դա օգնել ձեզ: Մենք ամուսիներով միշտ այդպես ենք վարվում: Հանկարծ մի տեղ կարող է վերակարված լինել:

-Ես կարատեից սև գոտի եմ շահել:


    

39

-Ի"նչ է, կույր եմ, առաջինը որ սպիտակ է, երկրորդն էլ որ լավ ձևավորված կին եք և ձեզ շատ կսազի, իսկը ձեզ համար լինի կարված: Պարզապես հրաշալի է:

-Ճշմարիտ է, ինձ ևս հաճելի է նման խոսակցություն ունենալը:

-Իսկ դուք ինչո"ւ եք հանում, չէ որ սա այն տեղը չէ:

-Եվ ժամանակն է և տեղը: Կուզենայիք տեսնել, որ ինքս կարատեից սև գոտի ունեմ:

-Ահա այն…Իսկ զգեստը"…

-Ինչի" մասին եք մտածում, երբ մեր երկիրը քանդման եզրին է:

-Իրոք: Օ~հ: Միայն խանգարում է…ա~հ, այս…ա~հ, նվերը, օ~հ, օ~հ…


    
    

ՍԻՐԱԼԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


    

…Բարև Վարդիշաղ: Դու շատ լավ գիտես, որ ինքս կնամոլ չեմ: Հիմա ամեն ինչ քեզ կբացատրեմ: Պարզապես աշխատանքը վերջացրել ենք: Մի քիչ վերանորոգման գործ է մնացել: Տղաներն են անում: Ինձ չեն վստահում, ասում են ձեռքերդ կարող են դողալ: Աղբ եմ տեղափոխում: Հիվանդ չեմ Վարդիշաղ: Մեկ մեկ հաց ուտելուց բաժակները շատ-շատ ենք լցնում: Երևի խմելուց հետո: Ոչինչ, հենց խոպանից վերադարձա թարգելու եմ: Տես ինչ կյանքով ենք ապրելու: Արայիս կուրտկա եմ գնել, Արմինեիս կոշիկներ: Մեծացե"լ են, թե" նույն փոքրիկներն են, որոնց միասին կարուսել էինք նստեցնում:

Չկարծես թե ձեզ չեմ կարոտել: Ուղղակի Նադյան չի թողնում այս ձմեռն էլ գամ: Դու Նադյային լավ գիտես, միասին ենք աշխատում: Ասում է թե ձմեռը 40

մոտենում է և ձեր ճանապարհները հիմա փակ կլինեն, գնացիր գյուղ չես հասնի, ձնաբքի մեջ կընկնես: Լյոշայի ու Լարիսայի ալիմենտները ով կվճարի այս դեպքում: Ճիշտ է ասում գիտես: Լուսնի պես երեխաներ են, կամաց-կամաց հայերեն են սկսել խոսել: Բայց Նադյան չի համաձայնվում: Միևնույն է Հայաստան չես տանի:

Նադյաին երբեք չեմ սիրել: Ստացվեց ուղղակի: Ում հետ այդպես չի պատահում, փորձանք էր, որ եկավ, ինչպե"ս կդիմագրավես:

Դիմացիր ոչինչ: Տղաները նույնպես չեն կարող գալ, այլապես նրանց հետ կուղարկեի: Ամոթ է գիտես` ձեզ առանց փողի թողնելը, բայց ոչինչ համբերեք, հենց հարցերը կարգավորեցի, գալու եմ:

Չմտածես, շուտով մեր բրիգադի մասին հեռուստահաղորդում է լինելու: Մրցանակ էլ է նախատեսված 10 ռուբլի, դա մեծ գումար է: Դրանով տասը կիլոգրամ շաքարավազ կարող ես գնել և մի ամիս կբավականացնի ձեզ: Վիճակահանությամբ է, ավելին չեն կարող տալ: Դա էլ երևի ինձ բաժին չհասնի: Այնպես որ, գոնե եթերից ձեզ բարևներ կհղեմ:


    

ՆԵՐՇՆՉԱՆՔ


    

Որքան եմ ես սիրում նրան: Եթե ցանկանում ես, որ քո ժառանգի մեջ լինի նրա արյունը, ապա անպայման անհրաժեշտ է սիրել նրան:

Իսկ որքան եմ նրան ձգտում: Իսկ նա ոչ: Նույնիսկ իմ կողմն էլ չի նայում: Չնայած ողջ երեկո պատուհանիս մոտ կանգնած նրան եմ հետևում:

Դուրս է գալիս ննջարան: Վարագույրները ոչ պատահականորեն ետ է քաշում:

41

Որքան անամոթն

է: Ո"ւմից պետք է ամաչի, երբ տանը մենակ է: Մեկ անգամ չէ, նրան տեսել եմ վարտիքով, առանց կրծքակալի: Քսան րոպեից ավել հմայվում էր իր ճերմակ մարմնի գեղեցկությամբ…

Լուռ մնացեք թռչյուններ, իմ գեղեցկուհին հանվում է, որքան արտիստիկ է նա հանում իր վրայից ջինսե անդրավարտիքը, վերնաշապիկը: Նա չի կարող թեկուզ տասը րոպե այդպես մերկ կանգնել: Որքան եմ խանդում նրան: Չնայած խանդը այնքան տղամարդուն չսազող հատկանիշ է:

Որքան երիտասարդներ կձգտեին նրան, եթե տեսնեին այդ պահին` իմ հրաշք գեղեցկուհուն: Վերևից ինձ տեսանելի է նրա մարմնի բոլոր մասերը: Որքան կուզենայի շոշափել այն: Ամուր ձգված ոտքերը, փափուկ կուրծքը, երկար ու ոսկեգույն մազերը, երկայնաբազուկ թևերը: Այդ ամենը իմ թուլությունն է:

Չնայած մեր տները ասֆալտապատ ճանապարհն է բաժանում, բայց ես զգում եմ նրա մարմնի ջերմությունը, երևի նրա արյունն էլ առողջ և տաք կլինի:

Ահա քիչ հետո նա կմոտենա իմ մահճակալին: Կհանի իր վրայից էլաստիկ –բամբակյա գունավոր վարտիքը, կշպրտի մի կողմ և մորե-մերկ կպառկի միայնակ:

Կընկղմվի հնդկահավերի բարձերի մեջ ու կթռչի երազներով դեպի ինձ:

Մեկ անգամ չէ, որ մեր հայացքները հանդիպել են փողոցում: Նույն անտարբեր հայացքն է: Երևի նա էլ չի նկատում ինձ և ժամանակ չունի էլ ինձնով զբաղվելու: Քնիր հանգիստ իմ սիրելի, այլևս չեմ

անհանգստացնի քեզ:

42

Բայց ի"նչ է կատարվում: Գիտակցությունս կորցնում եմ, ինձ ղեկավարել չեմ կարողանում: Որքան թույլ ենք մենք` տղամարդիկս, բնության գեղեցկության առջև:

Ով հասկանում է ինձ երբեք չի մեղադրի:

Զգացմունքների ետևից ընկնելով, կրքերի գերին դառնալով ինչպես վերջին գողը, օգտվել եմ նրա բաց պատուհանից:

Երազներիս թագուհին նույնիսկ չի ծածկում իր մերկ մարմինը սավանով: Ու որքան էլ սառն են նրա ոտքերը: Դժվար թե խորը քնի մեջ նա զգա իմ ձեռքերի հպումը իր մարմնին: Բայց որքան ներշնչվում եմ, որքան մոտենում են, այնքան բարձրանում է մարմնիս տաքությունը:

Երբեք չեմ սխալվում, արյունդ քո տաք է և քեզ հետ դժվար է թեկուզ մեկ բաժակ գարեջուր խմելը: Որքան հիմարն եմ ես: Սիրել քեզ անպատասխան սիրով:

Որքան երջանիկ եմ և կարող եմ թեկուզ ականջիտ տակ մի ժողովրդական մեղեդի նվագել:

Բայց ինչի" համար է այդ լույսը: Մթության մեջ էլ քեզ լավ տեսնում եմ: Դու ինձ կուրացրել ես քո գեղեցկությամբ:
    


    

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ` ՊՐԵԶԻԴԵՆՏԻՆ


    

Հարգելի պարոն պրեզիդենտ, որ երկրի կարևոր չէ, որին ժողովուրդը լավ է հիշում:

Ես, քո ժողովուրդը, որոշել ենք շհնորհավորհել Ամանորն ու Սուրբ ծննդյան տոները ձեր: Ինչո"ւ ավելի շուտ, որովհետև հույս չունեմ թե մինչև նոր տարին կապրեմ:

43

Այսօր մեզ մոտ ոչ մեկը հույս չունի թե ինչ կլինի իր հետ մի մինչև վաղը, մինչև տոները: Որովհետև առաջներում չկար նման անհուսալի վիճակ: Ինքս իմ ու ժողվրդիս մասին չեմ ասում թե հատուկ մարդիկ ենք: Չնայած վերջին տասը տարում դարձել ենք ավելի ագրեսիվ, կոպիտ, թալանչի, վաճառական, կասեի այն ավելի շատ ձեր աշխատանքի արդյունքն է, լավագույն գնահատականը: Դուք ոչնչով մեղավոր չեք, այն լիովին ձեր մտքի արգասիքն է: Այնպիսի հատուկ անձնավորություն եք ինչպես ես, ինչպես քո ժողովուրդը: Եթե մեզ ոչ ոք չի ցանկանում ճանաչել, ապա դուք հպարտանալու շատ բան ունեք, ձեզ շատ շատերն են ճանաչում և ամեն րոպե պատրաստ են իրենց աղքատության մեղավորը համարել ձեզ ու ոտնահարել անգամ…չնայած դա հարցի լուծում չէ:

Մի"թե դա ձեզ համար ամոթ չէ: Կոճակի մեկ սեղմումով բոլորին ստիպեցիք ենթարկվել ձեզ, քվեարկվեց ձեր օգտին, չնայած ոչ մի արժեք չունեիք, քանի որ ձեզ ոչ մեկը չի ճանաչում: Ու հիմա ողջ ազգային ժողովի պատգամավորները ձեր հլու կամակատարներն են և միթե դա ձեր մտքի փայլատակումը չէ:

Դեպուտատների հետ ձեր ժողովրդի կյանքի թելը պատրաստ եք ամեն րոպե կտրելու, ոչինչ, դրան էլ կդիմամանք, շատ վատ բաների ենք դիմացել: Վերադարձրեք գոնե ժողովրդի հավատը ձեր նկատմամբ:

Անցած տարի հոգսերի մի ողջ փաթեթ ստացա: Աճող թանկացումները հունից հանեցին, աշխատավարձը հույս էլ չունենք կբարձրանա և դեռ ուշանում էլ է…մինչև մեզ է հասնում:

Հին տնտեսությունը այլևս վերականգնել հնարավոր 44

չէ, քանի որ ամեն ինչ փոշիացավ: Ինֆլյացիային չափ ու

սահման չկա, մարդիկ նույնիսկ հացի դրամ չունեն: Մաֆիայի դեմ պայքարում ջլատվել են նրանց ուժերը: Եվ այդ բոլորի համար մեղավոր եք դուք և քո կառավարությունը:

Կարող է մի օր ձեր սիրտն էլ չդիմանա ու ինքներդ էլ գիտեք ոչ մի բժիշկ ձեզ չի օգնի, որովհետև նա իր ժողովրդի զավակն է: Եվ դրա համար է, որ խնդրում ենք, կայացրեք ճիշտ որոշումներ:

Հարգելի պրեզիդենտ, անցյալ տարի, դուք ինձ համար շատ թանկացաք: Գոնե մեկ անգամ ելույթ չունեցաք ձեր ժողովրդի համար: Ցանկանալը հասկացանք, բայց ձեր ապրուստի մասին մտածո"ւմ եք, թե ժամանակ չունեք: Նույնիսկ շունչ քաշելն էլ այսօր դարձել է դրամով: Մաքուր օդ չկա շնչելու: Կեխտոտ գործարանների մաքուր օդ կա շնչենք: Թեկուզ և այդպես, ինչ կա որ: Թող տարին այդպես էլ անցնի, մենք դժգոհ չենք, միայն դուք դժգոհ չլինեք և ձեր տեղը զիջեք մի տհասի: Միայն նոր տարվա եղևնին թողեք ինչպես հարկն է զարդարենք:

Ցանկանում եմ ձեզ ինչ որ նոր բան նվիրել: Բայց նվիրելու ոչինչ չունեմ, չհամբերեմ ու բռնեմ մահանամ:

Շուտով ժամացույցի սլաքները կազդարարեն նոր տարին: Շհնորհավոր նոր տարի:

Հա մոռացա, եթե ձեր նախորդ տարվա ակնոցներն կուզենաք դեն շպրտել ապա նվաստս դրա կարիքը խիստ ունի, ինձ այն շատ է պետք…


    

«ԿՈՒՅՍԸ»

Ծերունի Բաբկենը արևկող էր արել պատի տակ, աչքերը իրենց - իրենց փակվում էին, քթով ճանճ էր քշում: Քիչ բան էր նրան դուր գալիս:

45

Շատ ժամանակ գյուղի բան ու գործին չէր խառնվում: Հաճախ էլ օրերով

իր սենյակից դուրս չէր գալիս, ինչո"վ էր զբաղված, ոչ ոք չգիտեր:

Նրա գործընկերը ռադիոընդունիչն էր` խորհրդային ժամանակներից մնացած: Ռադիոթատրոնի ու ժողովրդական երգերի համար խելքն իրենը չէր: Քիչ չէր պատահում, որ իր լսածի մասին կիսվում էր իր հասակակիցների հետ:

Ինչպես շատ հանճարեղ մարդիկ, այնպես էլ նա «կույս» էր: Ու երբեմն մարդիկ հետաքրքրվում էին, թե դա ինչպես պատահեց: Եվ նա ոչ մի ավելնորդություն դուրս չէր տալիս իր ծնողների մասին, ովքեր զոռով էին նրան պսակել: Հետո դարձել էր նրա համար սովորական մի բան: Խուսափել էր ամուսնությունից ու սովորել ինքն իր համար ճաշ պատրաստել, հագուստեղենը լվանալ, արդուկել, կարկատել: Այդ ամենը բանակից էր մնացել նրան: Չկարծեք թե վատ էր ստացվում նրա մոտ: Հազար ու մի կին կնախանձեր նրա համբերատարությանը, կանացի գործերին:

Միայն ահավորը այն է, որ գյուղացիները չէին հաշտվում նրա «կույս» լինելու փաստին ու հազար ու մի պոչ էին կպցնում:

Ոմանք պնդում էին, թե նա մտավոր, հոգեկան շեղումներ ունի: Այլապես ինչու պիտի ընտանիք չստեղծեր, իր երեխաներն ունենար, նրանց հոգսը քաշեր, իրեն երջանիկ զգար:

Բաբկենը եկվոր չէր, գյուղր մեծ ու պստիկին ծանոթ էր նրա կենսագրության յուրաքանչյուր տող: Պարզապես Բաբկենի բծախնդրության և կանացի հոխորտանքից

փնթփնթոցից հեռու մնալը ոչ ոք չգիտեր:

46

Շատերի մոտ այն տպավորությունն էր, թե նա արվամոլ է: Ուղղակի վախ կար մեջը, որ կտարածվի լուրը: Ոմանք էլ իբր ականատես են եղել թե ինչպես են քաղաքից արհեստավարժ *****ուհիները հյուր գալիս:

Իրարկե, հարևանները չէին հավատում ոչ մի բամբասանքի, որովհետև ծերուկը ողջ օրը նրանց հետ էր, իր աշխատանքին, գործին:

Իր չամուսնանալու կասկածները փարատելու համար հաճախ էր շեշտում.

-Պյութագորասը, Պլատոնը, Բեթհովենը որ չամուսնացան, մեծություններ չեն և բացի դա էլ` ամուսնությունը նման է մի վանդակի: Դրսում գտնվող թռչնակները ամբողջ ուժով ձգտում են ներս ընկնել այնտեղ, իսկ նրանք, որ ներսում են, ձգտում են դուրս գալ այնտեղից:

Խոհեմորեն է ասված չէ, երբ շատ ես ստիպում, նա ձեռքները վեր է բարձրացնում.

-Սիրո հրով գերված պատանի էի, հորս միակ զավակը: Նրա ձեռքից տարիների վաստակը խլեցի ու քաղաք փախա: Քաղաքի սուպեր սեքսուհու հետ ծանոթացա: Երկու շաբաթում ողջ գումարը հող ու մոխիր դարձրի: Մի օր ու արև չտեսա նրանից: Որքան զզվելի էր: Նրա մերկանդամ երգն ու պարը: Հիասթափվեցի, ամոթից գյուղ չվերադարձա, մի բուռ հող էլ չլցրեցի հայրիկիս շիրիմին: Չէ որ նա իմ միակն էր: Դարձա իսկը անառակ որդի:

Հետո ծերունին հպարտությամբ նշում է 97 ամյա քենիացու պատմությունը, որ ռադիոյով լսել էր:

- 97 տարեկան քենիացին 58 համատեղ կյանքի տարիներից հետո բաժանվել է իր 80 - ամյա կնոջից, հայտնի է, որ իր կինը հրաժարվում է նրա հետ ամեն օր կենակցել:

47

Հետաքրքիր էր չէ, բայց փաստ:

Բաբկենը իրավացի էր: Նրա պատմությունը` իրական: Ինքս կոչ եմ անում ձեզ «կույս» մնալ կամ անդամագրվել արվամոլների խմբավորումներին: Այդ ամենը մեզ համար չէ, զգույշ եղեք…


     ԱՆԴՐԱՆԻԿ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ


    

Արմենի անդրանիկ ժողովածուն նոր էր լույս տեսել «Գրելու հաճույքը» վերնագրով` հեղինակի հաշվին, մակնիշով: Գինը որոշել էր ինքը` 500 դրամ:

-Ի"նչ է, իմ երգիծանքը մեկ կիլոգրամ կեռաս չարժե, -ասում էր նա:

Եվ նա որոշեց վաճառել: Գրքերի կապոցը ձեռքին անցնում է փողոցից-փողոց, տոնավաճառից – շուկա, մուշտարի կանչում առավոտից մինչև մայրամուտ: Հատուկենտ մարդիկ էին մոտենում, վերցնում, նայում վերջին էջի լուսանկարին, միգուցե և ճանաչում, որ վաճառողն ինքն է` հեղինակը, հեռանում առանց որևէ մի բան ասելու:

Չհուսահատվեց անհաջող վաճառքից, որոշեց ողջ տպաքանակը բաժանել իր մտերիմներին:

«Դրամ չշահեցի, գոնե անունս ու փառքս կտարածվի» , -ինքնահավան փքվեց նա, քանի որ ռադիոկոմիտեում շատ պատահականորեն ծանոթացել էր գրող –երգիծաբան Էդվարդ Սարգսյանի հետ և նա լուսավորել էր նրա ուղին ասելով. «Գեղեցիկ վերնագիր էս ընտրել, մնաց մեջը նյութ ըլնի` ասելիք»:

Արմենը մի հսկայական ցուցակ կազմեց, որտեղ պատվավոր տեղ գրավեցին իր մեծահարուստ ազգականը, մարզպետը, քաղաքապետը, որոնց դեռ 48

ճանաչում էր բուհում սովորելու ժամանակ: Մեկ շաբաթում բոլոր օրինակների վրա ջերմ մակագրություններ թողեց, հասցրեց բաժանել հասցեատերերին:

Անցավ մեկ ամիս, երկու, որոշեց հետաքրքրվել, թե իր մտերիմները ինչ կարծիքի են իր գրքի մասին:

Զանգահարեց իր մեծահարուստ ազգականին, ով երեսփոխան է:

-Գիտես, ժամանակ չկա, պատվիրակություններ տարբեր, նիստեր, օրենքների մշակում, Ֆրանսիայից վերադարձա` կկարդամ:

Արմենը տխուր տրամադրությամբ զանգեց քաղաքապետին:

-Դուք եք, Ռուբերտ ջան: Արմենն է խոսում, ո"վ, Արմենակը, ձեր համակուրսեցին: Կարդացի"ք ժողովածուն, հավանեցիք:

- Քիթ սրբելու ժամանակ չունեմ, քաղաք է, ինքդ լավ ես հասկանում, հազար ու մի հարցեր կան, նոր փողոցներ, ասֆալտապատումներ, աղբահանություն, ջրի կոմունիկացիաների, վերջացրեցի` կկարդամ, -լսվեց պատասխանը:

Արմենը հուսահատ տրամադրությամբ զանգեց մարզպետին: Լսափողը վերցրեց գործավարուհին:

-Խնդրում եմ միացրեք մարզպետին, -ասաց Արմենը:

-Իսկ ո"վ եք, ի"նչ հարցով եք դիմում, անձնական թե"…

-Դա կարևոր չէ, միացրեք:

- Ձեզ հարցնում եմ, ի"նչ հարցի մասին եք ցանկանում խոսել պարոն մարզպետի հետ, -նորից համառեց գործավարուհին:

-Արմենն է, այն երգիծաբանը, հիշո"ւմ եք, որ գիրքս բերեցի, ինչ եք կարծում մարզպետը կարդացած կլինի արդյոք, ցանկանում էի նրա կարծիքը իմանալ, ջերմ

49

մակագրություն էի թողել գրքի վրա:

-Իհարկե հիշում եմ պարոն Արմեն: Ինչ մնում է ձեր գրքին ավելնորդ է խոսելը, մարզպետը թաղված է գործերի մեջ: Պատվիրակություն ունի Ռուսաստանից, գազի նոր գծերի շահագործման խնդիր կա, պահածոների գործարանը հրաժարվում է հումքը ընդունելուց: Հոգսերը շատ են: Այնպես որ պետք է սպասեք: Հիմա նիստի է, տեղյակ կպահեմ, պետք չէ նրան անհանգստացնել:

Արմենը մի քանի մտերիմների էլ զանգահարեց: Կամ չէին կարդացել, կամ իմանալով զանգահարողն ով է, ընկալուչը չէին վերցնում:

Ամիսներ անցան, ու այդպես էլ գլխի չընկավ, թե որևէ մեկը կարդացել է այն թե ոչ: Նա զգաց իր սխալը և մնացածն էլ նվիրեց հայոց բանակի զորամասերին ու գրադարաններին: Հասկացավ, որ զուր մեծամեծներին նվիրեց օգնության ակնկալիքով: :

Բայց ցավալին է, որ Արմենի երկրորդ ժողովածուն ևս լույս տեսավ և այս անգամ նրա քննադատը` թերթի խմբագիր էր, Արմինե Օհանյանը, որ շատ պատահականորեն կարդացել էր գիրքը թերթ առ թերթ ու հրաշալի մի նյութ գրել . «Արմենը շատ յուրահատուկ երգիծաբան է, շատ աշխատելու դեպքում մեծ հաջողությունների կհասնի»:

Գոնե մեկ ընթերցող ուներ Արմենը և իրեն ամենաերջանիկ մարդն էր համարում:

ՄԵՆՔ


    

Մենք նրանցից պրծում չունենք: Նրանց հետ այնքան էլ հեշտ չէ, որովհետև նենգոտ են, դարմանի տակ ջուր լցնող, օձ խուզող:

50

Մենք նրանց հետ նստել, վերկենալ, ոտ պարզել չենք կարող:

Մեր քվեով դեպուտատ դարձավ: Տեսնում եք ինչպես է խելոքացել, նստել-վերկենալ սովորել, մարդկանց հետ շփվել, ոնց որ մեր գյուղի նախկին գիժը չլինի:

Մենք մեր ջահելների կապը բաց ենք թողել, փողոցներ գցել, վաղը մյուս օրը խուժան են դառնալու, ինչպես տասը տան վարտիք:

Մենք նրանցից պիտի զգուշանանք, որովհետև այդպիսիներից պրծնելն այնքան էլ հեշտ չէ, կխաբեն, կխաբխբեն, սատանայից յոթը օր առաջ են ծնվել, յոթը գյուղը մի էշի կբառնան:

Մենք նրանցից վիրավորվելու անհրաժեշտություն չունենք, որովհետև աղջկա սովորություն ունեն, չեմ ու չում կանեն, նազ կգան, խունջիկ-մունջիկ կլինեն, մի օր էլ կասեն` հա: Նրանց մերը չմեռնի, նրանք թաց տեղը պառկողը չեն, մարզպետից հանեցին կառավարություն մտցրին:

Մենք այնքան ենք սովորել նրան, հազիվ զսպում ենք մեզ չվիրավորելու համար:

Իսկը օգոստոսի աղվես էր, իսկ հիմա փոր է գցել, յուղ բռնել, երեսին վարդ բացվել: Հետաքրքիր է, թե ինչպե"ս է նրանց այդ ամենը հաջողվում:

Մենք նրանցից չենք, որոնց աղջիկն ու տղան իրար չեն ուզում, բայց հանուն դիրքի, հարուստ օժիտի տղայի շլակն են տալիս, թե տար ու վզին փաթաթում: Իրենց երջանիկ են համարում, որ իրենց աղջիկն կամ տղան երջանիկ են:

Մի"թե որոշիչը փողն է…

Մենք, ինձ նմանները ագահություն չունենք: Ոչ երանի նրան, որ ապրուստ ունի, առանձնատուն մի քանի տեղում, բայց արի ու տես, որ աչքը դրսում է և շատ է

51


    

մտահոգվում ավելացնելու մասին:

Մենք որտեղից իմանայինք, որ այդ համեստ, ասող-խոսող մարդամոտ մարդիկ ոչխարի մորթին հագներին գայլի դիրք են բռնել ու ագահաբար տանում են ինչ աչքները կտրում է, կարծես թե ի վերուստ միայն ապրելու իրավունք ունեն: Չեն էլ մտածում կընկնեն-կմեռնեն` ողորմի ասող էլ չի լինի: Ամոթ նրանց ու նրանց արարքին:

Մենք միայն մեր օրվա հացը ուտելու և մեր մերկությունը ծածկելու համար ենք ապրում: Գժի նման աշխատում ենք փորի վրա: Աչքածակությունն էլ իր սահմանն ունի: Նա է առատաձեռնը և այնքան աչք ծակող է ու ոսկոր մզող, որ փորից անգամ քամի բաց չի թողնի, որ չնիհարի:

Մենք նրանցից չենք, ում հայրը իր մահից հետո մնացած ժառանգությունը` ոսկե անձրև լիներ: Գլուխը պտտվեց, ինչ անելը չէր իմանում, մեկ տարում ջուրը լցրեց: Խեղճ հայրը եթե իմանար, ծերանոցին կկտակեր:

Մենք նրանց գլխին նայելով զգում ենք, որ նույնիսկ մի լումայի խելք չունեն: Աշխատավարձը մեզնից տասը անգամ պակաս է, բայց որ տունը մտնես` բարևդ կմոռնաս, ինքն էլ ոսկու տոպրակ: Հիմիկվանից երկու տարեկան աղջկան «մերսեդես» է գնել ու փնտրում է նրա փեսացուին` նա էլ ոսկու մեջ` թաղված պիտի լինի:

Մենք մեզ թույլ չենք տալիս գնանք, խնդրենք, աղաչենք, ոտքները ընկնենք, որ մի գործ ընկնի ձեռքներս` ուտելու հացի համար: Պարտքերի մեջ թաղված ենք ու մեջքներս գետնին չենք տալիս: Երկար ու ձիգ տարիներ մեջքներս կռացրել ենք առանց ձայն-ծպտուն հանելու, ամեն ինչ տարել, ի"նչ ենք շահել…

52

Մենք երևի թե ա

պրելու, շնչելու, մարդ կոչվելու իրավունք չունենք ու այս երկրի քաղաքացին չենք: Մեր գյուղերը դատարկվեցին, տները լքվեցին: Վախի երկյուղից չեն կարողանում հոգնած գլուխը բարձին հանգիստ դնեն` գողերն են շատացել: Նիհարել եմ, այտոսկրերս դուրս են ցցվել, երեսներիս մեռելի գույն է դարձել, իսկ ես դեռ շարունակում եմ չարախոսել: Ոչի’նչ, կարևորը մի օր մեր փողոցում էլ հարսանիք կլինի…


    

ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿ


    

Նոնա, մեր երկարատև ամուսնության շրջանում, դու այդպես էլ ինձ չհանդուրժեցիր: Ցավալին է, բայց փաստ, որ մեր բաժանությունից հետո ոչ քեզ, ոչ փոքրիկիս մոռանալ չեմ կարող: Մի մտահոգվիր, երևի բարին էս էր:

Դու ինձ մեղադրում էիր, թե անբաշար եմ: Կարող է ես տասը ձեռք ունե"մ, դու ինչ մարդ ես: Այդքան էի կարողանում, այդքան ստեղծում: Որքան հիմար պետք է լինես, որ քո ընտանիքի համար բարիք չստեղծես:

Ինչի" հեռացա, կհարցնես: Ո"վ չի կամենում նոր երկրներ, նոր քաղաքներ տեսնել, նրանց համն առնել: Դրան ավելացրած Մաշան դե լավ աղջիկ է, վզիս փաթաթվեց: Ինքս այնքան թուլամորթ չեմ, չէի կարող մերժել:

Սիրով համերաշխ ապրում էինք, վա"տ էր: Բա հիմա": Տան չորս պատերի մեջ մենակությունից գժվել կարելի է: Ո"ր պատին ինձ խփեմ, որ հանգստանամ չգիտեմ:

Գիտես, լավ է, որ չբողոքեցիր, լուռ տարար վիրավորանքը: Այլապես գյուղում մարդկանց մոտ մատի փաթաթան դարձա, երկար ժամանակ չէի կարողանում 53

ոչ մեկի աչքին նայել: Ու հիմա սովորել եմ:

Նորից իհարկե գործ չկա ձեռքս, բայց շուտով կլինի: Դու էիր, որ հիմար-հիմար դուրս էիր տալիս. «Ձեռքդ հալալ չէ, մարդ չես դառնա»:

Ինչի" չեմ դառնա որ: Շատ էլ ողջ գյուղը ձեռիս լաց է լինում: Գիտեմ, որ աշխատելը կարևոր է, հոմ չեմ գնալու մուրացկանություն անեմ, սրան-նրան ձեռք դեմ անեմ: Բայց դե չէ, ինչու չէ որ: Արդեն փորձել եմ, լավ էլ ստացվում է: Մի ամսվա աշխատավարձիս չափով կլորիկ գումար ստացվեց:

Մեզ մոտ կյանքը թանկացել է: Հույսս կապել եմ գերագույնի փոխվելու հետ, այն էլ ի չիք դարձրեց: Որտեղից իմանայի, որ գերագույնն էլ մարդ է և կարող է իր դիրքը կաշառքով ամրապնդել:

Բայց դու մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի: Մեր հարևանուհի Սոնային հիշում ես, մեղքս գալիս է, անմարդ կնիկ է, հազիվ համոզեցի, ձեռքիս տակ առա, հա ու չէ էր անում: Չմտածես, նրա հետ պսակվելու մտադրություն չունեմ:

Մտածմունքից է երևի, որ ձեռքս ու ոտքս ավելի հաճախ են սկսել քաշվել, չեմ կարողանում տնից դուրս գալ: Բա սա կյանք է:

Որտեղից իմանայի, որ օր ծերության ժամանակ մենակ կմնամ ու մի բաժակ ջուր տվող չի լինի: Ձեռքիցս հոտ քաշել էր երևի անհրաժեշտ:

Կարևորը հասկանում եմ, որքան էլ ծանր դրության մեջ լինեմ, ձեռքերս խաչած չեմ նստի` դա վատ նշան է: Չէ, չէ սնահավատ չեմ դարձել, խոսք էր ասացի:

Արամից ոչ մի լուր չունեմ, պոչ արավ գնաց: Դե նա էր ձեռս բռնողը: Երևի զգաց, որ մի անգամ կնոջը բան էի ասել ու բան լսել: Կավելացնեմ և թե նույն երես առածն 54

եմ, տակից-գլխից եմ խոսում: Կարևորը դու և փոքրիկը լավ լինեք:

Գյուղապետի հետ հաշիվներս խառնվել են, որոշել է գյուղից ինձ վռնդել, գտնում է, որ պոչը իմ տակն է, որ ինքս եմ գյուղը խառնում իրար:

Մեղսագործ եմ թե ոչ, դա ինձ հայտնի չէ, ինքս էլ հասկանում եմ, որ կույր եմ հիմա ես, ամեն ինչ տեսնում եմ: Այնպես որ նոր ծածկ գտա մեզ համար` կգրեմ, նազ ու տուզ չանես, վեր կենաս ու փոքրիկիս հետ մեզ մոտ կգաս: Չլինեմ-չիմանամ պոչ խաղացնես, կամ հա ասա կամ ոչ: Ինքզ քեզ լավ եմ հասկանում: Գրիր իմանամ անելիքս:

Հա կներես, մոռացել էի: Անցյալ օրը խնամախոս էի գնացել, սրանք չեմ ու չում արեցին . «Չենք տա» ասին, վերջը կակղեցին, համաձայնվեցին: Վճռեցինք պսակադրությունը եկեղեցում կատարել:

Ինչի" եմ ես քեզ այս մասին հայտնում: Չէ որ դու ինձ լավ հասկանում ես, ախր գաղտնիք պահել չգիտեմ:


    

ՈՍԿԵ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ


    

Հազվադեպ են դարձել նրանք, ովքեր խելացի են կազմակերպում իրենց աշխատանքը: Նրանց հետաքրքրողը ոչ թե ընդհանուրի, այլ իրենց շահն է: Եվ դա է պատճառը, որ նրանք ամեն կերպ իրենց գործը հաստատում են մեկ անգամ ևս իրենց վերաբերմունքով:

Այդպիսիների թվում է Հրանտ Արամիչը` մեր տնօրենը: Անցյալ օրը, խոսքի չափն ու ձևը մոռանալով, այնքան ծանր ապրումների էր հասցրել մեր բաժնի վարիչին, որ շունը ձեռքից հաց չէր վերցնի: Եվ այդ դեպքից հետո մեր բաժնի բոլոր աշխատակիցներով 55

մեր գործի նկատմամբ դարձանք անտարբեր, չէինք միջամտում, չէինք խառնվում` սառը ջուր էր մաղվել գլխներիս:

Ամեն ինչ սկսվեց այն մի հատիկ բառից` չեք աշխատում:

Բայց մեզ մոտ հակառակ նրա մտածումի, ամեն ինչ լավ էր:

Հրանտ Արամիչը փորձառու էր, հնարագետ, սատանան ջուրը կտաներ ծարավ ետ կբերեր: Բայց արի ու տես, որ մեր դժբախտության պատճառը նա էր: Թիզուկես էր գետնի մասում, այքան էլ գետնի տակ: Ինքն էր ու իր ասածը: Բոլորիս մատների շուրջն էր ֆռացնում, ոնց որ հագին սատանի շապիկ լինի: Նրանից ոչինչ թաքցնել հնարավոր չէ, որովհետև ամեն մի սենյակում նա իր ականջն ու աչքն ուներ:

Մեր բոլոր աշխատակիցները իրենց խոսքը դժվարությամբ էին արտաբերում, երբ բառը լեզվիդ ծայրին է, կուլ տալ է անհրաժեշտ:

Ոչ մեկս նրա համար գոյություն չունեինք, գործը գլուխ բերել սիրում էր:

Ողջ հիմնարկի անդամներին պարտք էր: Հազար ու մի պատճառ էր գտնում և իր ուզածին հասնում: Ինքս էլ Արամիչի թակարդն ընկա:

Ամբողջ տարին ինձնից պարտք էր վերցնում, բայց պարզվեց, որ բոլորը սառույցի վրա եմ գրում, իբր թե որոնում է և չի տալիս: Գոնե իրականը ներկայացներ:

Ինքս շատ ահավոր վատ վիճակի մեջ եմ: Մարդը միայն իր փորը լցնելու համար չէ ստեղծված: Կարծես մի սատանա մտավ մեջս, ինչ որ է, որ մի ուրիշ բանի վրա չեմ կարողանում կենտրոնանալ: Մի"թե ելք չկա: Ու գտա: Որքան էլ փորձեն ինձ մատնիչ համարեն, չեմ ընդունում:

56

Որպեսզի ձեռագիրս ինձ չմատնի` համակարգչով ձևակերպեցի նրա աշխատանքային ողջ ուղին, ինչ ինձ հետ էր կապված, կողքինիս, վարիչի: Մի խոսքով անստորագիր բողոք նամակս անձամբ գերագույնի ընդունարան տարա: Եվ զարմանալին այն է, երկու օր հետո հանձնախումբը եկավ հիմնարկ: Երևի նրանց ջրաղացին ճիշտ ժամանակի էի ջուր լցրել:

Հրանտ Արամիչի երեսին գույն չէր մնացել, վախից սպիտակել` պատի ծեփոնի գույնն էր ընդունել: Իսկ վախը մահկանացուդ կնքելու նախապայմանն է:

Արամիչը իր ողջ ունեցվածքը ջրի գնով վաճառել տվեց, որպեսզի կարողանա մաքուր դուրս գալ: Այլ կերպ լինել չէր էլ կարող, հոմ չէր նստի: Քանի" տարի մեջքին կդնեն: Նա չէր էլ մտածում գդալ-գդալ հավաքածը կորցնելու մասին:

Այնքան էլ չէր մտորում իր վաստակածի փոշիացման մասին, որովհետև լավ հասկանում էր, որ ջրի բերածը ջուրն էլ տանում է:

Գերագույնի հրահանգով էլ այդ «ոսկե միջակությունը» իջեցվեց պաշտոնից և դարձավ տնօրենի օգնական:

Արի ու տես, նրան մեր կողքին չտեսնելու երազանքներս փուչիկ դարձավ: Որովհետև նա ավելի կատաղած սկսեց իր աշխատանքը:

Իսկ ինքս էլ այդպես սև շվար մնացի, ո"ւր գնամ, ո"ւր կորչեմ, ախր պարտքերս ոնց եմ փակելու:

Համբերում, համբերում եմ, այլապես սիրտս բերանս կընկնի: Ու երբեմն էլ սկսում եմ բարձրաձայն լաց լինել, գոռգոռալ, թող սիրտդ հանգստանա, թէ չէ ամենը ներս եմ գցում, չէ որ սիրտս կճաքի:

Եվ ամեն անգամ սիրտս մղկտում է, երբ պարտքերիս մասին եմ լսում, օրեցոր աճող թվերը տեսնում:

57

Ուրիշներին կրակե շապիկ հագցնող չեմ, դա էլ իմ մեղքն է է երևի…


    
    
    
    
    

ԱԼԼՈ ~, ՆՈՆԱ


    

- Ալլո, ալլո~, Նոնա Դո"ւ ես: Երկար ժամանակ է, ինչ փորձում եմ քեզ հետ կապ հաստատել ոչինչ չի ստացվում: Ինչո"ւ ինքդ չես զանգահարում: Հասկացա, ժամանակ չունես: Ի"նչ, րոպեներդ է վերջացել, չես լիցքավորել: Մի"թե այդքան դժվար է: Գո"ւմար չունես, ցավալի է:

Դե մեր վիճակն էլ վիճակ չէ: Չորս երեխաներին թողիր վրաս ու գնացիր ընկերուհուդ հետ: Ոսկե սարեր էր խոստանում, թե ամեն ինչ լավ կլինի, ո"րն է լավը: Ողջ տարվա ընթացքում ընդամենը հարյուր դոլար ես ուղարկել: Եվ դա շա"տ ես համարում: Կողքիդ որ մեկը չկա, հարցրու` այդքան գումարով ի"նչ կարող ես անել: Ոչինչ: Մեր տերն ո"վ է, ու"մ յախեն բռնենք, որ փոքրիկներիս հոգսերն կիսեն ինձ հետ:

Մեծահարուստ ազգակա"նս, նա միայն քամի է: Ինքս էլ ինչ ունեմ, որ նրա հետ ոտ պարզեմ: Ի"նչ վերանորոգման մասին կարող է խոսք լինել, մի քիչ կարկատան արեց, որ ծեփոնները չթափվի վրաններս: Եվրո" ռեմոնդ, երբ շատ եվրո բերեցիր, դրա մասին կմտածենք: Դու քեզնից խոսիր: Ասել էիր, որ երեխա ես խնամում, հետո էլ ազատ ժամանակ տղամարդ կպցնում: Էդ մեկը լավ է, ոչինչ չի" տալիս:

58

Սրտաբաց մարդ է, պատմում է իր անցյալի դեպքերը, արկածները և դու հավատում ես նրան: Իսկ գումարի հարցում քցի"պ է: Դա ահավոր է, իսկ մենք հույսներս քեզ հետ էինք կապել, երևում է նորից երեխաներիս դուրս պիտի գցեմ: Արմանս իսկը ինձ է քաշել, պնդերես է: Կարծես դերասանական կուրսեր անցած լինի: Պահը բաց չի թողնում, կարող է գրպանդ մեկ վարկյանում դատարկել: Դրանով էլ ապրում ենք, չէ ինչ եմ ասում գոյատևում:

Ինք"ս աշխատեմ: Ախր ինչպե"ս: Լվացք անել կա, ճաշ եփել, երեխաների անվտանգության մասին հոգ տանել: Կթողնեմ, որ նրանց մատը փուշ մտնի: Ի"նչ կանայք: Այդ մասին ոչ մի խոսք: Գիտես չէ, մի քիչ լոդր եմ, բայց ինքնասածի մարդ եմ, թքածս լիզող չեմ, հպարտ կամք ունեմ: Դու ես իմ միակը: Քեզմից շատ ում կարող եմ սիրել: Համ էլ երեխաներս ինձ չեն ների: Մի խոսքով դերը ճիշտ կատարում եմ: Ողջ օրը եփում-թափում եմ: Տունս մտնես բարևդ կմոռնաս: Լուրջ եմ ասում, կատակ չհամարես:

Խոսեցինք և մոռացա թե ինչի համար եմ զանգահարել…իհարկե գումարի: Ուղարկել ես ընկերուհուդ հետ: Վա"ղն է գալու: Կեցցե’ս: Ինքս էլ մտածմունքի մեջ էի թե վաղն ինչ եմ եփելու: Պատրաստելուց չեմ հոգնում, սովորական է ինձ համար, դե երեխաներն են բծախնդրորեն ամեն ինչ պահանջում: Ախր չկան չգիտեն ինչ բան է: Դե արի ու հասկացրու, որ մայրդ Դուբայում քրտնում է, մեր ոտքը մեր յորղանի չափով պիտի պարզենք…մանկավարժն ո"ւր, խանութպանն ուր:

Կավիճ բռնողի կյանքն էլ մի կյանք չի: Ուրիշները հաջողակ բիզնեսմեն, իսկ ինքս կավիճ բռնող: Չէ, մի մտածիր սիրելիս գույները չեմ խտացնում:

59

Պարզից էլ պարզ է, իմ կյանքը բանի նման չէ: Գրելը չեմ թարգել: Զգում եմ քաղցր մի հոգնություն, նետում գրիչը ձեռքիցս ու վերջ, ոչ մի թուղթ աչքիս չի գալիս: Շուն է` հաչում է: Բոլոր գործերումս սև թելի պես անցնում է մահվանս գուժը: Մի"թե այդ մասին էինք միասին երազել: Գոնե տնավորվենք:

Մայրդ մի անգամ զանգել է ոնց գնացել ես: Ասաց լավ չի, չի գալիս մեզ մոտ, չի ուզում մեր վզին բեռ դառնալ, մտածելով որ մեր հոգսը քիչ չէ: Աշոտի մասին, դեռ քնած է, լավ է: Երևի տակը լցրել է, ամաչում է վեր կենալ ու քեզ հետ խոսի, դրա համար էլ քնած է ձևանում: Երեխա է, ոչինչ, կկարգավորվի:

Ալլո~, ալլո~ Նոնա, կապն անջատվեց: Ախր ինչու անջատվեց, խոսքս կիսատ մնաց, հազիվ էի նրան տանը բռնացրել: Արամիկ հեռացիր, ոտի տակ ինչու ես ընկնում: Դու շուտ անցիր քո սենյակ…չես տեսնում մայրիկիդ հետ եմ խոսում:

«Ալլո~, ալլո~ Նոնա» …իրոք անջատվել է: Ոչինչ, կարևորը որ առողջ է, ձեռքին էլ գործ կա: Տեսնում եք որքան ճարպիկ ու գործունեա կին ունեմ: Որքան մեծ չարչարանքների միջով անցավ, որ ձմեռվա կեսին մեր տաշտը ցամաք ու սառնարանը դատարկ չմնա: Կինս քարը քարի վրա դնող է, գովելի արարք, իսկը զոքանչիս դստրիկն է…


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5056 | 0 | 0
Facebook